ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Համայնքի կողմից իրականաց­վող քաղա­քաշի­նա­կան ռազմավարությունը պատմա­կան քաղաքներում» ծրագրի ղեկավարների և շահառուների դասընթացները՝ Քիշնև քաղաքում
18.05.2016

Ս. թ. մայիսի 11-12-ը, Մոլդովայի Քիշնև քաղաքում կայացել է «Համայնքի կողմից իրականաց­վող քաղա­քաշի­նա­կան ռազմավարությունը պատմա­կան քաղաքներում» (COMUS) ծրագ­րի երկրորդ վերապատրաստման դասընթացը` պիլո­տային քաղաքների ծրագրի ղեկավարների, համայնքներում ձևավորված տեղական շահառուների խմբերի համակարգողների և անդամների համար: Դասընթացին մասնակցել են ծրագրի ազգային համակարգող­ներ և ղեկավարներ՝ Հայաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ուկրաինայից, Վրաս­տանից: Վերապատրաստման դասընթացը վարել են Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները:

Հայաստանից դասընթացին մասնակցել են՝ «COMUS» ծրագրի ազգային համակար­գող, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Գոհար Գրիգորյանը, Գյումրի և Գորիս քաղաքների ծրագրի ղեկավարներ՝ Հովհաննես Սահակյանը, Հայարփի Ավանեսյանը, Գյումրի քաղաքի տեղական շահառուների խմբի համակարգող Աննա Մարտիրոսյանը, տեղական շահառուների խմբի անդամ, փորձագետ Աշոտ Միրզոյանը, Գորիս քաղաքի տեղական շահառուների խմբի համակարգող Սուսաննա Շահնազարյանը, տեղական շահառուների խմբի անդամ, Գորիսի քաղաքի գլխավոր ճարտարապետ Գարեգին Փարսյանը:

Դասընթացի օրակարգը ներառել է պիլոտային քաղաքների համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմման, ծրագիրն իրականացնող գրասենյակների և տեղական շահառուների խմբի անդամների հստակ դերակատարումների սահմանման, համապատասխան գործընկերների ներգրավման, ինչպես նաև քննարկումների նպատակային կազմակերպման հարցերը:

Դասընթացը շարունակվել է մայիսի 12-ին, Մոլդովայի պիլոտային Սորոկա քաղաքում, որտեղ քննարկվել են «COMUS» ծրագրի գործառնական փուլի գործողությունների նախագիծը (2016 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներ) և ֆինանսավորման հարցերը:

Դասընթացի շրջանակում, կազմակերպվել են ինտերակտիվ քննարկումներ և առանձին կլոր սեղաններ, որոնց նպատակն էր եվրոպական դասընթացների առավել հայտնի մոդելների հիման վրա ձևավորել ծրագրի իրականացման հետագա գործընթացները:

Դասընթացի ավարտին նախանշվել են ծրագրի իրականացման համար անհրաժեշտ քայլերն ու գործողությունները:

Ծրագրի մանրամասները` այստեղ:           

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: