ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունեց «ԱմԷն» միջազգային նախագծի կազմակերպչական խմբին
20.04.2016

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունեց «ԱմԷն» միջազգային լայնածավալ երաժշտական և դրամատիկական նախագծի կազմակերպիչներին:
Հանդիպման սկզբում նախագծի պրոդյուսեր Դավիթ  Զարդը (Իտալիա) ներկայացրեց ծրագրի հայեցակարգը` նվիրված Հայոց ցեղասպանության և առհասարակ, աշխարհում տեղի ունեցող կամ ունեցած ցեղասպանությունների զոհերի հիշատակին: Նրա խոսքով ծրագրի մեկնարկը կտրվի 2017 թվականին, Իտալիայի Վերոնա քաղաքում:
Ողջունելով նախագծի գաղափարը, նախարարն ընդգծեց այն ճիշտ ժամանակին կյանքի կոչելու կարևորությունը: Նա նշեց, որ վերջին տարիներին Իտալիայում հայ մշակույթի հանրահռչակման շնորհիվ` «ԱմԷն» նախագծի իրականացման համար ամուր հիմքեր են ապահովվել: Այս համատեքստում նախարարն անդրադարձավ 2011 թվականին Հռոմի «Բրասկի» թանգարանում «Դվին. մայրաքաղաք Եվրոպայի և Ասիայի միջև», 2012 թվականին Վենետիկի «Կոռեր» թանգարանում` «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» և 2015 թվականին Հռոմի «Վիտտորիանո» թանգարանում` «Հայաստան. տապանի ժողովուրդ» խորագրերով հայկական քաղաքակրթական ցուցահանդեսների կազմակերպմանը: Նախարարը հավելեց նաև, որ Վենետիկի բիենալեում հայկական տաղավարի ներկայացվածությունն ու «Ոսկե առյուծ» մրցանակին արժանանալու հանգամանքը` հայ ժամանակակից արվեստի նկատմամբ ձևավորված բարձր գնահատականի փայլուն երաշխիքն է:
Այնուհետև, կողմերը քննարկեցին ծրագրին առնչվող բովանդակային և կազմակերպչական մի շարք հարցեր:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


book-fest
komitas-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: