ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Մինաս և Նարեկ Ավետիասյան. Մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» եռալեզու պատկերագրքի շնորհանդես
16.07.2015

2015 թվականի հուլիսի 20-ին լրանում է հայ մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան 86-ամյակը:

«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը, համագործակցելով Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Մորիցբուրգ թանգարանի հետ, նկարչի 85-ամյա հոբելյանի շրջանակներում 2014 թվականի փետրվարի 21-ին ներկայացրեց «Մինաս և Նարեկ Ավետիսյան. մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» խորագիրը կրող ինքնատիպ ցուցահանդեսը: Այն կայացավ Գերմանիայի Հալլե քաղաքում` գործելով մինչև 2014 թ. մայիսի 4-ը: Այս ցուցահանդեսի շնորհիվ Գերմանիայում առաջին անգամ երկու սերունդների հայ նկարիչների աշխատանքները ներկայացվեցին  համատեղ: «Մինաս և Նարեկ Ավետիսյան. մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» ցուցահանդեսի շրջանակներում «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի ջանքերով և Մորիցբուրգ թանգարանի աջակցությամբ հրատարակվեց եռալեզու (գերմաներեն, հայերեն, անգլերեն) պատկերագիրք, ուր տեղ են գտել Մինասի կյանքն ու ստեղծագործական ուղին լուսաբանող տարբեր նյութեր և բացառիկ լուսանկարներ: Պատկերագրքում ընդգրկված է նաև նկարչին նվիրված էսսե, որտեղ արվեստի պատմության գերմանացի պրոֆեսոր, պատվավոր դոկտոր Վիլհեմ Շլինկը բարձր է գնահատում Մինասի արվեստը՝ այն դիտարկելով միջմշակութային համատեքստում:

Պատկերագրքի և պաստառների համար Մորիցբուրգի թանգարանի կողմից ընտրվեց Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա.Աբրահամյանի հավաքածու) գտնվող Մինաս Ավետիսյանի «Մենք այստեղ ապրել ենք: Ջաջուռ» միակ ստեղծագործությունը: Եվ այդպիսով իսկ գերմանացիների կողմից արված այս ընտրությունը էլ ավելի կարևորեց թանգարանում գտնվող մեծանուն նկարչի վրձնին պատկանող միակ կտավի նշանակությունը և արժեքը:

2015 թվականի հուլիսի 19-ին` ժամը 14:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) «Մշակութների երկխոսություն» հիմնադրամի հետ համա­տեղ արվեստասեր հասարակությանը կներկայացվի Մինաս Ավետիսյանի «Մենք այստեղ ապրել ենք: Ջաջուռ» կտավը, հնարավորություն կնձեռնվի հանդիպել Մինաս Ավետիսյանի կրտսեր որդու՝ Նարեկ Ավետիսյանի հետ, ինչպես և ներկա գտնվել «Մինաս և Նարեկ Ավետիասյան. Մոդեռնը և ավանգարդը  Հայաստանում» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսին:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


tumanyan-puppet-fest-sept-21
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: