ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Գիտատեսական և մեթոդական „Թանգարան” հանդեսի շնորհանդես "Էրեբունի" պատմահնագիտական արգելոց-թանգարանում
26.08.2009

Լույս է տեսել թանգարանագիտության տեսական, մեթոդաբանական և գործնական հարցերին նվիրված „Թանգարան" հանդեսը:
Առաջին անգամ Հայաստանում հրատարակվում է թանգարանների գործունեությունը լուսաբանող պարբերական, որտեղ ներկայացված են Հայաստանի և արտերկրի առաջատար թանգարանների փորձը, բարձրացված են մասնագիտական տեսական և գործնական խնդիրներ:
Հանդեսում ներկայացված են ոչ միայն հայ, այլև արտերկրի հեղինակավոր մշակութաբաններ, արվեստաբաններ և թանգարանագետներ: Մասնավորապես` Մեծ Բրիտանիայի Թանգարանների ասոցիացիայի նախկին նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետ Բարբարա Վորոնցովը, արվեստի պատմաբան, Կարլսրուեյ քաղաքի Մեդիաարվեստի թանգարանի աշխատակից Կարմեն Բեկկենբախը:
Գիտատեսական հարցերից զատ հանդեսն անդրադառնում է նաև թանգարանային առօրյային, ունի նաև □Մեր երախտավորները□ առանձին բաժինը` նվիրած թանգարանային գործիչներին:
Ունենանալով թանգարանագիտական ուղղվածություն, հանդեսում տեղ գտած հանրամատչելի հրապարակումները նպատակ են հետապնդում նաև մշակութային խնդիրների արժևորման և զարգացման գործընթացում ներգրավելու հասարակության լայն շերտերին ևս:
Հանդեսի հրատարակությունը նախաձեռնել և իրականացրել են □Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա□ և ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտե հասարակական կազմակերպությունները` աջակցությամբ □Հայսատան□ համահայկական հիմնադրամի, Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության Հայաստանի մասնաճյուղի և անհատ հովանավորների:
□Թանգարան□ հանդեսի հրատարակման կապակցությամբ շնորհանդեսի մասնակիցներին, թանգարանային գործի մասնագետներին իր շնորհավորական խոսքն ու բարեմախթանքները ուղղեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` հանդեսին կամաչ ճանապարհ, բազմաբովանդակ, անսպառ նյութ ու ասելիք մախթելով:
□Էրեբունի□ պատմահնագիտական արգելոց-թանգարանում այսօր անդրադարձ կատարվեց նաև 2009թ. հունիսի 11-14-ը Երևանի չորս թանգարաններում /Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան քաղաքի պատմության թանգարան, Հովհ. Թումանյանի թանգարան/ □Էրեբունի□ պատմահնագիտական արգելոց-թանգարանի համակարգմամբ ՀՀ և Արցախի թանգարանների 27 աշխատակիցների մասնակցությամբ կայացած □Թանգարանային կառավարում□ ազգային թրեյնինգին: ՀՀ Մշակույթի նախարարության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան գրասենյակի աջակցությամբ, ինչպես նաև Թանգարանների աշխատողների և բարեկամնների ասոցիացիայի և ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի համագործակցությամբ անցկացված դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին թանգարանային կառավարման նոր հմտություններ և այսօր` □Թանգարանի կառավարում□ ազգային թրեյնինգի` դասընթաց-վարժանքի մասնակիցներին հանդիսավորությամբ հանձնվեցին մասնակցության հավաստագրեր
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


jazz-nov-20
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: