ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Երևանում կտեղադրվի Վլադիմիր Վիսոցկու հիշատակը հավերժացնող հարթաքանդակ
05.06.2014

Ս. թ. հունիսի 6-ին Երևանում կկայանա «Խաղաղության գավաթ» միջազգային ասոցիացիայի կողմից Հայաստանին՝ ռուս հանրահայտ գրող և դերասան Վլադիմիր Վիսոցկու հարթաքանդակի նվիրաբերման հանդիսավոր արարողությունը: Հայաստանում՝ Վլադիմիր Վիսոցկու հիշատակը հավերժացնող հարթաքանդակի տեղադրման ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, «Խաղաղու­թյան գավաթ» միջազգային ասոցիացիայի և «Վլադիմիր Վիսոցկին և ժամանակակիցները» նախագծի հեղինակների կողմից:

Հարթաքանդակը կտեղադրվի «Մելոման» ակումբի ճակատային մասում /հասցե` Իսահակյան 38/, ս. թ. հունիսի 6-ին, ժամը 17:00-ին, այնուհետև, Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի կունենա Վ. Վիսոցկուն նվիրված բացօթյա համերգ: Բացման արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել «Վլադիմիր Վիսոցկին և ժամանակակիցները» նախագծի ղեկավար, «Խաղա­ղության գավաթ» միջազգային խաղաղարարության նախա­ձեռնության համակարգող Յուրի Կայդան, «Խաղաղության գավաթ» միջազգային միության խորհրդի անդամ Վիկտորս Կրիվցունսը, ԽՍՀՄ տիե­զե­րագնաց, ԽՍՀՄ երկակի հերոս Վիկտոր Սավինիխը:

Հարթաքանդակի մոդելավորման աշխատանքներն իրականացվել են 2013 թ. մի քանի փուլով, այդ թվում նաև Հայաստանում՝ Երևանում, Էջմիածնում և Գեղարդում: Ստեղծագործության հեղինակն է լատվիացի անվանի քանդակագործ Յանիս Ստրուպուլիսը: Հարթաքանդակը շրջանաձև է (50 սմ տրամագծով): Հարթաքանդակի պատրաստման աշխատանքներին մասնակցել են հարյուրավոր մարդիկ տարբեր երկրներից՝ Հայաստանից, Լատվիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Էստոնիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Գերմանիայից, Իրանից, ԱՄՆ-ից: Հարթաքանդակը տրամագծով զարդարված է Վ. Վիսոցկու անվանի ժամանակակիցների բնօրինակ ինքնագրերով, այդ թվում` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգար­խան­յանի ինքնագրով: Հարթաքանդակի վրա զետեղված է անվանի աստղագետ Լյուդմիլա Ժուրավլյովայի կողմից 1974 թվականին հայտնաբերված և արվեստագետի պատվին անվանակոչված «ՎլադՎիսոցկի» փոքր մոլորակի պլաս­տիլինե պատկերը, որը պատրաստված է անձամբ տիկին Ժուրավլյովայի ձեռ­քով:

Ս. թ. հունիսի 5-ին, ժամը 15:00-ին, «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի «Վերդի» սրահում /հասցե` Աբովյան 14/ «Խաղաղության գավաթ» միջազգային ասոցիացիայի կողմից Հայաստանին՝ Վլադիմիր Վիսոցկու հարթաքանդակի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, «Վլադիմիր Վիսոցկին և ժամանակակիցները» նախագծի ղեկավար, «Խաղաղության գավաթ» միջազգային խաղաղարարության նախաձեռնության համակարգող Յուրի Կայդան, ինչպես նաև դերասան, հեղինակ-կատարող Արամ Գյուրջյանը:

Մամուլի ասուլիսից հետո՝ ժամը 16:00-ին տեցի է ունեցել «Վ. Վիսոցկու ժառանգությունը» թեմայով կլոր սեղան, որին մասնակցում էին Հայաստանում արվեստագետի ստեղծագործական ժառանգության ուսումնասիրողները, թարգմանիչներ և երաժշտագետներ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


francofon
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: