ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը մասնակցել է Աշխաբադում կայացած գիտաժողովին: Քննարկվել են հայ-թուրքմենական մշակութային համագործակցության ծրագրեր
21.05.2014

Ս. թ. մայիսի 14-16-ը Աշխաբադում կայացել է «Մահտումկուլի Ֆրագին և համամարդկային մշակութային արժեքները» միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր մեծ բանաստեղծի 290-ամյակին և անցկացվում էր հոբելյանական լայնածավալ ծրագրերի շրջանակում: Գիտաժողովին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ղեկավարությամբ մասնակցել է նաև հայաստանյան պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, գրող, հրապարակախոս, Մահտումկուլի Ֆրագիի բանաստեղծությունների թարգմանիչ Վարուժան Սահակյանը (Վարուժան Խաստուր), նկարիչ Շմավոն Շմավոնյանը և այլոք:

Գիտաժողովին մասնակցել է 46 երկրի ավելի քան 230 պատվիրակ: Մասնակիցների թվում էին մշակույթի, արվեստի, գիտության ոլորտների, ինչպես նաև պետական, քաղաքական, հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

Աշխաբադ կատարած այցի շրջանակում, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Թուրքմենստանի Նախա­գահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին. հանդիպման ընդհանուր թեման էր հայ-թուրքմենական համագործակցության հետագա զարգացումը մշակութային-հումանիտար ոլորտում: Քննարկվել են նաև 2015 թ. Հայաստանում նախատեսվող թուրքմենական մշակույթի օրերի ծրագրի բովանդակությանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպման ավարտին, հայկական պատվիրակության անունից Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմու­հա­մե­դովին հանձնվել է նկարիչ Շմավոն Շմավոնյանի «Երկնային նժույգի թռիքչը» նկարը և «Մահ­տում­կուլի Ֆրագի» բանաստեղ­ծությունների հայերեն ժողովածուն:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


book-fest
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: