ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Ամփոփվել է «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի 4-րդ մրցույթ-փառատոնը
03.10.2012

 ՀՀ մշակույթի նախարարությունը Հովհաննես Թումանյանի թանգարանի հետ ս. թ. սեպտեմբերի 28-30-ը անցկացրել է «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության և բարբառի չորրորդ մրցույթ-փառատոնը: Փառատոնի մրցութային ծրագրին մասնակցել են հանրապետության տարբեր մարզերից և սփյուռքից ժամանած հեքիաթասացներ՝ ներկայացրելով Այնթապի, Չհարմահալի, Վանի, Արցախի, Խոյի, Բայազետի, Արարատի, Մուսալեռան, Սասնա բարբառներով հեքիաթներ և բանահյուսական այլ ստեղծագործություններ: Փառատոնին հրավիրված Հայաստանի ազգային համայնքներում բնակվող ասորի, վրացի, ռուս, ուկրաինացի, եզդի, քուրդ, հրեա մասնակիցները հեքիաթներ են ներկայացրել իրենց մայրենի լեզուներով:

«Երկնքից երեք խնձոր ընկավ...» փառատոնի կրտսեր մասնակիցը 8 տարեկան էր, տարեցը` 80: Մրցույթ-փառատոնի արդյունքներն ամփոփվել են, ըստ որի.

1-ին տեղ, Թագավորի փոքր տղի մրցանակ` մեկ քսակ ոսկի - Խոյի բարբառ /Գևորգ Մարտիրոսյան, 28 տարեկան/,

1-ին տեղ, Թագավորի փոքր տղի մրցանակ՝ մեկ քսակ ոսկի - Ղարաբաղի բարբառ      /Մանուկ Մանուչարյան, 8 տարեկան/,

2-րդ տեղ, Թագավորի միջնեկ աղջկա մրցանակ` մեկ քսակ արծաթ - Բայազետի բարբառի Արծափի խոսվածք /Մերի Գալստյան ,14 տարեկան/,

2-րդ տեղ, Թագավորի միջնեկ աղջկա մրցանակ` մեկ քսակ արծաթ - Բայազետի բարբառ /Դիանա Մատակյան, 12 տարեկան/,

3-րդ տեղ, Թագավորի մեծ տղի մրցանակ` մեկ քսակ մարգարտահատիկ - Չհարմահալի բարբառ /Սարո Բաբումյան, 67 տարեկան/,

3-րդ տեղ, Թագավորի մեծ աղջկա մրցանակ` մեկ քսակ մարգարտահատիկ - Վանի բարբառ  /Անժելա Շալչյան , 72 տարեկան/,

Գարեգին Սրվանձտյանի անվան մրցանակ - Մուսալեռի բարբառ /Աստղիկ Փանոսյան/,

Արամ Ղանալանյանի անվան մրցանակ - Բայազետի բարբառ  /Թագուհի Ասատրյան, 16 տարեկան/,

Հարևանի փեսայի մրցանակ – եզդիերեն /Խդր Հաջոյան, 22 տարեկան, եզդիական համայնք/,

Հարևանի հարսի մրցանակ - վրացերեն /Լիանա Սամադալաշվիլի, 53 տարեկան, վրացական համայնք/,

Հարևանի հարսի մրցանակ - ռուսերեն /Վիկտորիա Զոլոտուխինա, 13 տարեկան, ռուսական համայնք/,

Խրախուսական մրցանակ - Ղարաբաղի բարբառի Իջևանի խոսվածք /Լիլիթ Մարության , 13 տարեկան/,

Խրախուսական մրցանակ - Բայազետի բարբառ /Սյուզաննա Ամիրյան, 16 տարեկան/,

Խրախուսական մրցանակ - Բայազետի բարբառ /Մարիամ Ումրշատյան, 10 տարեկան/,

Խրախուսական մրցանակ - Սասնա բարբառ /Արսեն Հակոբյան, Սյուզի Մելքոնյան/, Խրախուսական մրցանակ - Այնթափի բարբառ /Հակոբ Օհանյան, 80 տարեկան/, Խրախուսական մրցանակ - Արարատյան բարբառի Լոռու խոսվածք /Ասատուր Կարապետյան, 77 տարեկան /,

Խրախուսական մրցանակ - քրդերեն /Մրազ Խմոյան, 67 տարեկան, քրդական համայնք /,

Խրախուսական մրցանակ - ասորերեն /Վիտալի Միրզոև, ասորական համայնք/, Խրախուսական մրցանակ - ուկրաիներեն /Գալինա Գրիգորյան, 46 տարեկան, ուկրաինական համայնք/,

Հուշանվեր - Խոյի խոսվածք /Մայքլ Գալստյան, 12 տարեկան/,

Հուշանվեր - եբրայերեն /Ռուբիկ Քալաշյան, 11 տարեկան, հրեական համայնք/: 

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


jazz-nov-20
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: