Ս. թ. հունիսի 12-ին Ամստերդամում բացվել է Հայ գրատպության 500- ամյակին նվիրված ցուցահանդես, որին մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարարության պատվիրակությունը` ի դեմս Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տ. Զարգարյանի և Ե. Քոչարի թանգարանի տնօրեն Լ. Քոչարի: Ցուցադրվել են Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանի, Հայաստանի ազգային գրադարանի և Ե. Քոչարի թանգարանի ցուցանմուշները, ինչպես նաև հայ գրատպությանը նվիրված գրքեր և ձեռնարկներ՝ Ամստերդամի գրադարանների պահոցներից:
Ս. թ. հունիսի 15-ին Աստանայում տեղի է ունենալու <<Եվրասիական մշակույթը նոր աշխարհում>> խորագրով համաժողով, հայաստանյան պատվիրակության մասնակցությամբ, որի կազմում ընդգրկված են Ա. Երնջակյանը, Ա. Խզմալյանը, Խ. Աբրահամյանը, Հ. Սիմոնյանը, Վ. Դևրիկյանը:
Ս. թ. հունիսի 24-30-ը Հորդանանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր, որի շրջանակներում կիրականացվեն մի շարք միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, գալա համերգ, դասախոսություն: Մշակույթի օրերի համատեքստում կստորագրվի նաև <<Հայաստանի Հանրապետության Կառավարության և Հորդանանի Հաշեմիական Թագավորության միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին>> համաձայնագիր: Հորդանանում Հայաստանի մշակույթի օրերին կմասնակցի ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը:
© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը,
տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով
օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի թույլտվությունը:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3: