ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Բենեֆիս. Ալեքսանդր Թաքլչյան- 70
16.12.2008

Դեկտեմբերի 15-ին, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում նշվեց Ալեքսանդր Թաքլչյանի 70-ամյա հոբելյանը: Վաստակաշատ դերասանին, գործընկերոջը, սիրելի ուսուցչին ու բարեկամին եկել էին շնորհավորելու թատերաշխարհի ներկայացուցիչները, թատերական գործիչները, կողք-կողքի ստեղծագործող և 50-ամյա փորձառությամբ ուսուցչից ուսանող երիտասարդ սերնդի դերասան, դերասանուհիները:
Թատրոնի հանդեպ սերն ու դերասանական հակումները վերջինիս մոտ ի հայտ են գալիս դեռևս դպրոցական տարիներին, երբ պատանի Ալեքսանդրը կազմակերպում է դպրոցական թատերական խմբակ, ապա 1956-ին դպրոցը ավարտելուն պես աշխատանքի է անցնում Սունդուկյանի անվան թատրոնում, 1960-ից` հեռուստատեսության դրամատիկական հաղորդումների խմբագրությունում: 1962թ. Թաքլչյանը ընդունվում է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը: Ուսանողական տարիներին, մի խումբ համախոհների հետ, նա ստեղծում է □Արշալույս□ երիտասարդական թատրոնը, ապա ակտիվ մասնակցություն ունենում 1967 թ. ՀԹ ընկերությանը կից թատրոն- ստուդիայի ստեղծմանը: Այդ և այլ հետաքրքիր դրվագների մասին էին պատմում Կ. Ստանիսլավցկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, դերասանուհի Ժենյա Ավետիսյանը, դերասան- բեմադրիչ Երվանդ Մանարյանը և շատ ու շատ ուրիշներ:
ՀՀ մշակույթի նախարարության կողմից ստեղծագործական 50 և կյանքի 70- ամյա հոբելյանների կապակցությամբ վաստակաշատ արտիստը պարգևատրվեց նախարարության պատվոգրով:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


jazz-nov-20
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: