ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը նախարարության կազմում գործող ՀՀ գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ծառայություններ է մատուցում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բնագավառում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, ՀՀ Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, ՀՀ Կառավարության որոշումներով, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերով:
Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ օրենսդրությանն ու այլ իրավական ակտերին համապատասխան: /«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետ, ՀՀ Նախագահի 2002 թ. մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված ՀՀ Կառավարության գործունեության կարգի 4-րդ կետ, ՀՀ Կառավարության 2002 թ. մարտի 6-ի N 202 որոշման 2-րդ կետ, ՀՀ Կառավարության 2002 թ. օգոստոսի 22-ի N 1357-Ն որոշումը/
Գործակալության նպատակներն ու խնդիրները պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանությանը, պահպանվածությանը, օգտագործմանը և հանրահռչակմանը նպաստելը, պատմության և մշակույթի հուշարձանների ու հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքների հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման ապահովումը, ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմակն միջավայրի պահպանության բնագավառում աշխատանքների կազմակերպումըմ պատմության և մշակույթի հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության բնագավառում միջազգային համագործակցության զարգացումը:

Պատմական ակնարկ

Հայաստանում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության առաջին պետական մարմինը ստեղծվել է Հայաստանի առաջին հանրապետության օրոք՝ ՀՀ Խորհրդարանի 1920 թ. հուլիսի 7-ին ընդունած "Հայաստանի հնությունների պետական պահպանություն ստեղծելու մասին" օրենքով: Կոմիտեի կազմում էին Ալեքսանդր Թամանյանը, Գարեգին եպիսկ. Հովսեփյանը, Աշխարհաբեկ Քալանթարը: Արդյունավետ սկսված աշխատանքը, որի գիտարշավներին մասնակցել են նաև Թորոս Թորամանյանը, Եղիշե Թադևոսյանը, Գարեգին Լևոնյանը և ուրիշներ, ընդհատվեց քաղաքական անբարենպաստ իրավիճակի հետևանքով:
1923 թ.-ի դեկտեմբերի 18-ին ՀԽՍՀ Ժողկոմխորհի դեկրետով Լուսժողկոմատի կազմկում ստեղծվել է Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեն՝ Ալ. Թամանյանի նախագահությամբ, որին աշխատակցել են Թ. Թորամանյանը, Մ. Սարյանը, Ա. Մելիք-Քալանթարը, Ս. Տեր-Հակոբյանը, 1925 թ.-ից՝ Ն. Բունիաթյանը, Բ. Հասան-Ջալալյանը, Գ. Ասատուրը, Գ. Կևոնյանը, Ստ. Լիսիցյանը, ավելի ուշ՝ Ե. Շահազիզը, Ս. Տեր-Աբրահամյանը, Տարագրոսը, Կ. Ղաֆադարյանը, Ս. Բարխուդարյանը, Ն. Տոկարսկին և ուրիշներ:
Հետագայում հիմնարկության անվանումը, ենթակայությունը և կարգավիճակը բազմաթիվ անգամ փոխվել է. 1932 թ.-ից այն դարձել է բաժին՝ Նյութական կուլտուրայի պատմության ինստիտուտում, 1933 թ.-ից՝ Հնությունների կոմիտե՝ ՀԽՍՀ Կենտգործկոմի ենթակայությամբ, 1935 թ.-ից բաժին՝ Պատմության և գրականության ինստիտուտում, 1937 թ.-ից Կենտգործկոմին առընթեր պատմության հուշարձանների պահպանության կոմիտե, 1941թ.-ից՝ Արմֆանի համակարգում, 1945 թ.-ից ՀԽՍՀ Ժողկոմխորհին առընթեր ճարտարապետության գործերի վարչության կազմում՝ մինչև 1952 թ.՝ որպես ինքնուրույն կոմիտե, այնուհետև՝ բաժին, 1976 թ. վարչություն՝ ՀԽՍՀ Պետշինի կազմում, 1978 թ.-ից ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարաձնների պահպանման և օգտագործման վարչություն, 1985 թ.-ից գլխավոր վարչություն, 1995-98 թթ.-ին՝ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպրոտի նախարարության կազմում, 1998 թ.-ից՝ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն, իսկ 2002 թ.-ին պատմության և մշակույթի հուշարձանների պահապնության գործակալություն:
Տարբեր տարիներ հինարկությունը ղեկավարել են Ալ. Թամանյանը /1923-33/, Հ Օրբելին /1943-44/, Վ. Հարությունյանը /1945-52/, Կ. Հովհաննիսյանը /1953-79/, Գ. Հասրաթյանը /1979-85/, Ա. Կիրակոսյանը /1985-88/, Լ. Բարսեղյանը /1988-91/. Կ. Ղաֆադարյանը /1991-98/, Գ. Գյուրջյանը /1998-2004/, Ա. Գրիգորյանը /2004-2010/, /2010-2012/ Ս. Առաքելյանը, 2012 թվականից գործակալության պետն է Ա. Աբրոյանը:
standart-trienale
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: