ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հովհաննես Թումանյան-150
Հայ ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնն այս տարի նվիրված է Կոմիտասի 150-ամյակին
30.10.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ 2019 թվականի հոկտեմբերի 31-ին կմեկնարկի Հայ ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված է Կոմիտասի 150-ամյակին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ նախագծի շրջանակում տեղի կունենա 4 համերգ: Հոկտեմբերի 31-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ. կհնչեն Կոմիտասի, Գագիկ Հովունցի, Ստեփան Շաքարյանի, Յուրի Հարությունյանի ստեղծագործությունները: Սա յուրատեսակ խոնարհում է ու ավանդույթ՝ ՀԿՄ փառատոներում ևս մեկ անգամ հիշելու դեռ վերջերս մեր կողքին ապրող ու ստեղծագործող հայ հեղինակներին: Այդ օրը կհնչեն նաև ՀԿՄ անդամ կոմպոզիտորներ Դավիթ Սաքոյանի, Երվանդ Երկանյանի, Արսեն Հարությունյանի, Արթուր Միտինյանի և Աննա Զաքարյանի ստեղծագործությունները: Համերգային երեկոյի ընթացքում հանդես կգան Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի երաժիշտները՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյանի գլխավորությամբ: Փառատոնի երկրորդ համերգը տեղի կունենա նոյեմբերի 19-ին ժամը 19:00-ին, ՀԲԸՄ համերգասրահում. կհնչեն Էդուարդ Հայրապետյանի, Արամ Հովհաննիսյանի, Զոհրաբ Փարեմուզյանի, Կոնստանտին Պետրոսյանի, Մարտին Ուլիխանյանի, Դավիթ Բալասանյանի, Հովհաննես Մանուկյանի ստեղծագործությունները: 2 օր անց՝ նոյեմբերի 21-ին, ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության տանը կկայանա երգչախմբային համերգ. կհնչեն Կոմիտասի, ինչպես նաև Աննա Ազիզյանի, Արմենուհի Կարապետյանի, Վահրամ Սարգսյանի, Աշոտ Ղազարյանի, Արտաշես Քարտալյանի երգչախմբային ստեղծագործությունները. հանդես կգա «Արահետ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Տանյա Մինասյան) և «Hi music band»-ը (գեղարվեստական ղեկավար՝ Վահե Հայրապետյան): Նախագիծը կեզրափակվի դեկտեմբերի 9-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը,  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմը՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ կհնչեցնի Միխայիլ Կոկժաևի, Կարեն Անանյանի, Նարինե Զարիֆյանի, Անահիտ Կոստանյանի և Արփինե Կալինինայի՝ կամերային նվագախմբի համար գրված ստեղծագործությունները: Երեկոյի ընթացքում կհնչեն նաև տարվա հոբելյար կոմպոզիտորներ Ավետ Տերտերյանի և Սերգեյ Աղաջանյանի ստեղծագործությունները:

Մուտքն ազատ է:

Վերադառնալ
book-fest
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: