ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հովհաննես Թումանյան-150
Նամականիշի մարման արարողություն և մամուլի ասուլիս՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանի մեկնարկային ծրագրերին
15.02.2019

Հարգելի լրագրողներ

Ս. թ. փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին Հովհ. Թումանյանի թանգարանում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանի մեկնարկային ծրագրերին:


Առաջին հատվածում տեղի է ունենալու Թումանյանի 150-ամյակի առթիվ թողարկված հոբելյանական նամականիշի մարման արարողությունը, մասնակցությամբ՝  ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանի և ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանի:  


Մամուլի ասուլիսին կմասնակցեն՝

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը,

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը,

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նարինե Խաչատուրյանը,

ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը,

Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանը:   

Վերադառնալ
crossroads-may-28
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: