ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հովհաննես Թումանյան-150
Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակի շրջանակում կանցկացվի «Մանկապատանեկան գրքի երևանյան» 15-րդ հոբելյանական ցուցահանդես-վաճառքը
15.02.2019

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը IBBY Հայաստանի, «Արևիկ» հրատարակչության և «Արտբրիջ» գրախանութի գործընկերությամբ`  ս. թ փետրվարի 18-21-ը կազմակերպում է «Մանկապատանեկան գրքի երևանյան» 15-րդ հոբելյանական ցուցահանդես-վաճառքը, որին իրենց հավաքածուներով կմասնակցեն ՀՀ մի շարք հրատարակչություններ և գրատներ: Ցուցահանդես-վաճառքին զուգընթաց կիրականացվի մշակութային միջոցառումների համալիր ծրագիր՝ գրադարանի ճեմասրահում, դահլիճում և սրահներում:
«Մանկապատանեկան գրքի երևանյան» 15-րդ հոբելյանական ցուցահանդես-վաճառքի պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվարի 20-ին, ժամը 14:00-ին, գրադարանի ճեմասրահում:
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակի շրջանակում կազմակերպվող տոնավաճառի նպատակն է մանուկների և պատանիների շրջանում հետաքրքրություն առաջացնել գրքի և ընթերցանության նկատմամբ և հանրությանն իրազեկել մանկապատանեկան գրքի նորություններին:
Քառօրյա ծրագրի շրջանակում նախատեսվում են շնորհանդեսներ, թատերական և տիկնիկային ներկայացումներ, մանկագիրների ու նկարազարդողների հետ հանդիպումներ, զրույցների շարքեր, «Հովհ. Թումանյան և Կոմիտաս-150» խորագրով ցուցահանդես, հեքիաթապատումներ, երաժշտական խմբային ունկնդրումներ, էքսկուրսիաներ, մուլտֆիլմերի դիտումներ, բարձրաձայն և ընտանեկան ընթերցանություն, ինչպես նաև ուրախ ծրագիր մանուկների համար՝ թումանյանական մոտիվներով ակվագրիմ, ֆլեշմոբ, պղպջակներով շոու: Կիրականացվեն նաև գրադարանի հեղինակային «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեքիաթապատումները: Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը կշեշտադրվի «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան, որի ընթացքում տոնավաճառի այցելուները սահմանված զեղչով գնված և մակագրված գիրքը կարող են նվիրաբերել հայ զինվորներին:
Կից՝ ծրագիրը:

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

Վերադառնալ
tumanyan-puppet-fest-sept-21
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: