ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հովհաննես Թումանյան-150
Մեկնարկեցին «Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակու­թային մայրա­քաղաք» միջպետական ծրագ­րի փակման միջոցառումները
23.11.2018

Նոյեմբերի 23-ին «Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակու­թային մայրա­քաղաք» միջպետական ծրագ­րի փակման արարողության միջոցառումները մեկնարկեցին Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Ծրագրի փակման արարողությունը սկսվեց «Գորիս՝ ավանդական ու ստեղծարար իմ քաղաք» խորագրով լուսանկարչական մրցույթ-ցուցահանդեսի բացումով և մրցանակների հանձնման արարողությունով: Ցուցահանդեսին ներկա ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը նախ ողջունեց հյուրերին և գորիսեցիներին, այնուհետև, իր շնորհակալական խոսքը հայտնեց ցուցահանդեսի կազմակերպիչներին և մասնակիցներին. «Յուրաքանչյուր ցուցահանդես տոն է՝ գեղեցիկը հանրահռչակելու և վայելելու ևս մեկ առիթ: Այս ցուցահանդեսը յուրահատուկ է. այն նվիրված է մեր բոլորի կողմից սիրված և արդեն հարազատ դարձած Գորիս քաղաքին: Ո՞վ ավելի լավ կպատմի Գորիսի մասին, քան հենց իրենք՝ գորիսեցիները: Այս ցուցահանդեսը մեզ հնարավորություն կտա նայել Գորիսին նորովի՝ հենց գորիսեցիների աչքերով: Ջերմ, արևոտ, հյուրընկալ, հպարտ, հեքիաթային ժայռերի այս քաղաքը հրաշալի կերպով պատկերված է ինքնատիպ այս լուսանկարներում»: Այնուհետև, Նազենի Ղարիբյանը բոլորին հրավիրեց ներկա գտնվելու և վայելելու ընթացող մյուս միջոցառումները: Նշենք, որ ցուցահանդես-մրցույթում առաջին մրցանակին արժանացավ երիտասարդ լուսանկարիչ Լիլիթ Լալայանը, իսկ Ալինա Վարդանյանը, Անահիտ Բաղդասարյանը և Դիանա Օհանյանը՝ շնորհակալագրերի: Հաջորդիվ՝ ԱՊՀ երկրների ժողովուրդների երաժշտության ներքո պարային խումբը ներկայացրեց բրեյք դանս շոու: Այս նույն հարթակում գորիսեցիները ներկայացրեցին նաև իրենց ձեռագործ աշխատանքները և քաղաքի հյուրերին, մասնակիցներին հյուրասիրեցին Գորիսի ավանդական ուտեստներով:

«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակու­թային մայրա­քաղաք» միջպետական ծրագ­րի փակման արարողության միջոցառումներին մասնակցելու համար ԱՊՀ երկրներից Գորիս են ժամանել պաշտոնական պատվիրակություններ, մշակութային և ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներ՝ ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իքսանովի գլխավորությամբ:

Ծրագրի կազմակերպիչն է ՀՀ մշակույթի նախարարությունը: Գործընկերներն են՝ ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, Սյունիքի մարզպետարանը, Գորիսի համայնքապետարանը, «Արդշինբանկը»:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Վերադառնալ
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: