ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հովհաննես Թումանյան-150
«Գորիսը` 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք». «Վարպետների մոլորակ» ձեռարվեստի միջազգային փառատոն և Յ. Ղեզայի «Սպանդի Աստվածը» համանուն պիեսի առաջնախաղը՝ Գորիսում
16.10.2018

«Գորիսը` 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրա­քա­ղաք» միջպետական ծրագրի շրջանակում 2018 թվականի հոկտեմբերի 18-19-ին, Գորիսում կանցկացվի «Վարպետների մոլորակ» խորագրով ձեռարվեստի միջազգային փառատոնը: Բացումը հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին: «Վարպետների մոլորակ» խորագրով փառատոնի ընթացքում հյուրերը և մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու Սյունյաց հինավուրց դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներին, դրանց արդի դրսևո­րումներին: Փառատոնին մասնակցող վարպետները կցուցադրեն իրենց մասնագիտական հմտությունները, կանցկացնեն վարպետության դասեր, կներկայացնեն ինչպես Սյունիքի, այնպես էլ Հայաս­տանի այլ մարզերում տարածում գտած և կիրառվող արհեստները: Հյուրերը կայցելեն արհեստանոցներ և կփոր­ձեն իրենց հետաքրքրող արհեստում ինչ-որ բան պատրաստել, կճաշակեն Սյունիքի ուտեստները և կվայելեն հայկական ավանդական երգը, պարը և խաղերը:

Հոկտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա ֆրանսիացի ժամանակակից գրող Յասմինա Ղեզայի «Սպանդի Աստվածը» համանուն պիեսի առաջնախաղը:

«Սպանդի Աստվածը» պիեսի առաջնախաղին կհաջորդեն «Սաթե-Աթղը» թատերական միության և ֆրանսիացի գործընկերների կազմակերպած վարպետության դասերը և գրական ընթերցումները:

Ծրագրի գործընկերներն են՝ ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, Սյունիքի մարզպետարանը, Գորիսի համայնքապետարանը, «Արդշինբանկը»:

Վերադառնալ
francofon
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: