ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գորիսը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայաքաղաք
«Գորիսը` 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք». Օրսկի Ա. Ս. Պուշկինի անվան պետական դրամատիկական թատրոնը հանդես կգա «Անիրական սեր» ներկայացումով
27.09.2018

«Գորիսը` 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրա­քա­ղաք» ծրագրի շրջանակում՝ 2018 թվականի սեպտեմբերի 29-ին, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան  դրամատիկական թատրոնում հանդես կգա Օրսկի /Ռուսաստանի Դաշնություն/ Ա. Ս. Պուշկինի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ «Անիրական սեր» ներկայացումով:

Ալեքսեյ Սլապովսկու «Անիրական սերը» երիտասարդ հանգուցյալի պատմած պատմություն է 90-ականների մեծահոգության ու պարկեշտության մասին: Պատմության կենտրոնում «սիրային եռանկյունին» է, որի մասնակիցները սեփական պատվի պատանդն են: Պատմությունը հեքիաթային ձևով ներկայացնելը պիեսի իրադարձություն­ներին տալիս է անկրկնելի երանգներ, սրում իրավիճակները` դրանք հաճախ հասցնելով անհեթեթության: Սա զվարճալի պատմություն է այն մարդկանց մասին, ովքեր ի վիճակի են անհավատալի արարքների, ինչպես նաև այն մասին, որ կյանքում պետք է տեղ լինի հրաշքների և անշահախնդիր սիրո համար: «Անիրական սեր» ներկայացումը շարունակական խաղ է, որի ընթացքում զվարճանքը փոխարինվում է կարոտով, իսկ պարզունակությունը վերածվում է ողբերգության:

Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը հրավիրում է «16+» հանդիսատեսին:

Մուտքն ազատ է:     

Վերադառնալ
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: