ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գորիսը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայաքաղաք
«Գորիսը` 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք». տեղի կունենա Սաթյանների կոմպոզիտորական երաժշտական տոհմին նվիրված համերգ
27.07.2018

«Գորիսը` 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում՝ 2018 թվականի հուլիսի 27-ին, Գորիս քաղաքում տեղի կունենա Սաթյանների կոմպոզիտորական երաժշտական տոհմին նվիրված համերգ:

Հանդիսատեսին հնարավորություն կընձեռվի ունկնդրելու Սաթյանների երաժշտական տոհմի երեք վառ ներկայացուցիչների՝ Աշոտ Սաթյանի, Արամ Սաթունցի, Արամ Սաթյանի հայտնի ստեղծագործությունները:

Համերգի ընթացքում կհնչեն` Արամ Սաթյանի «Սպասում», «Կապույտ երազ», «Հուշի փաթիլներ», «Սերն անցավ», «Կյանքում ամեն ինչ անցողիկ է», «Խենթ երազ», «Քեզ», «Արդյոք հիշում ես», «Վոկալիզ», «Ավե Մարիա», «Հայրենիք իմ սուրբ», Արամ Սաթունցի «Յոթ քույր», «Իմ հայրենի Զանգեզուր», «Զանգեզուրի աղջիկ», «Սիրո վալս», «Հայրենիքիս առավոտը», ինչպես նաև Աշոտ Սաթյանի «Մարտիկի երգը», «Արդյոք գիտես», «Աղբյուրի մոտ», «Ես իմ անուշ Հայաստանի» ստեղծագործությունները:

Վերադառնալ
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: