ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գորիսը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայաքաղաք
Նոր փոստային նամականիշ՝ նվիրված «Գորիսը` 2018 թ․ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրին
27.07.2018

2017 թվականի հոկտեմբերի 11-ին Սոչիում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամա­նակ հայկական Գորիս քաղաքը հռչակվեց 2018 թ․ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։
Ծրագիրն անցկացվում է ԱՊՀ մասնակից պե­տու­­թյունների հումանիտար համա­գոր­ծակ­ցության միջպետական հիմնադրամի հետ համատեղ: Ծրագրի շրջանակում, ի թիվս այլ միջոցառումների, նախատեսված է նաև նամականիշի թողարկում:
Ս. թ. հուլիսի 27-ին, ժամը 11:00-ին ՀՀ մշակույթի նախարարությունում  «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանա­ռության մեջ դրվեց «Գորիսը՝ 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքա­ղաք» միջպետական ծրագրին նվիրված նամականիշը, որը թողակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախա­րարության և «Հայփոստի» կողմից:
Փոստային նամականիշն ունի 330 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 30000 տպաքանակով, չափսերը` 40,0 x 40,0 մմ: Նամականիշի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
Նամականիշի վրա ներկայացված է 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակված Գորիս քաղաքը՝ լուսանկարված բարձունքից: Նամականիշի վրա նաև տեղադրված է «Գորիսը` 2018 թ․ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» տարբերանշանը, որտեղ պատկերված են Գորիսի քարանձավները, կար­միր տանիքները, կամարաձև պատուհանները և զանգակը, որը հանդիսանում քաղաքի մուտքը խորհրդանշող հուշարձանի մասերից մեկը:
«Գորիսը՝ 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքա­ղաք» միջպետական ծրագրին նվիրված նամականիշի մարման արարողությանը մասնակցում էին՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, Հայփոստ Թրասթ Մենեջմենթ Ընկերության կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը:
Լուսանկարները ներբեռնել այստեղ:
Վերադառնալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: