ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գորիսը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայաքաղաք
Մշակույթի նախարարն ընդունեց «Գորիսը` 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած հյուրերին
06.07.2018

«Մեզ համար չափազանց կարևոր է «Գորիսը` 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագիրը, որին նախապատրաստվել ենք բծախնդրությամբ ու պատասխանատվության մեծ զգացումով: Համոզված եմ, որ ամեն ինչ անցնելու է շատ լավ և ուրախ եմ, որ այդ առիթով Հայաստանում եք»,- ծրագրի շրջնականում կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց նախարար Լիլիթ Մակունցը:

Հյուրերի թվում հիմնադրամի համանախագահ, Ռուսաստանի նախագահի միջազգային և մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն էր:
Հայ-ռուսական մշակութային համագործակցությունն առավել խորացնելու, համատեղ նոր գաղափարներ իրականացնելու՝ Լիլիթ Մակունցի առաջարկին ի պատասխան Միխայիլ Շվիդկոյն արձագանքեց.«Որքան էլ զարմանալի է, Ռուսաստանում անցկացվող հայկական մշակութային միջոցառումները միշտ էլ «հերիք չեն», որովհետև մենք ունենք հայկական մեծ համայնք ու այդ միջոցառումների պահանջարկը միշտ առկա է: Ես կարծում եմ, որ փոխադարձ հյուրախաղերը, ամենատարբեր ձևաչափով միջոցառումները պետք է լինեն անընդհատ: Մոկվայում կարելի է կազմակերպել հայկական ցուցահանդես՝ անգամ առանց Հայաստանից որևէ ցուցանմուշ բերելու. ռուսաստանյան թանգարանների հայկական ցուցանմուշներով կարելի է հրաշալի ցուցադրություն կազմակերպել»:

Ըստ Միխայիլ Շվիդկոյի՝ հրաշալի կլիներ Մոսկվայում կազմակերպել ցուցահանդես՝ նվիրված Երևանի 2800-ամյակին:
«Ի դեպ, ձեր հարևանները նման հարցերում շատ ակտիվ են: Ադրբեջանցիները Մոսկվայում վերջերս նշեցին իրենց հանրապետության ստեղծման 100-ամյակը»,-նկատեց ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ներկայացուցիչ Անատոլի Իկսանովը:
Լիլիթ Մակունցն այսօր ընդունեց նաև ՌԴ Դաշնային Խորհրդի անդամ, ազգությամբ բաշկիր, իրավաբան, հայագետ Ռաֆայիլ Զինուրովին:
«Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն ինձ համար այնքան էլ էական չեն. իմ աչքում բոլորդ հայ եք՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, որովհետև ես հայագետ եմ: Հայաստանը Ռուսաստանի վստահելի գործընկերն ու լավագույն բարեկամն է, հետևաբար մենք կարևորում ենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ մշակութային: Հայերի մշակութային ներակայությունը Ռուսաստանում չափազանց ակնառու է, բայց պետք է նաև նշեմ, որ հայերը լավագույն գործարարներն են Ռուսաստանում, միաժամանակ՝ շատ օրինապահ: Այդ մասին ես գրել եմ նաև հայերին ու Հայաստանին նվիրված իմ նոր գրքում»,- հանդիպմանն ասաց Ռաֆայիլ Զինուրովը՝ իր նշած նոր ՝ ,,Отчерки новой и новейшей Армении'' (ակնարկներ նոր և նորագույն Հայաստանի մասին) գիրքը, հայերեն մակագրությամբ, նվիրելով նախարարին: 
«Հայաստան. հազարամյակների ուղի» եռահատորի, մեր երկրին նվիրված այլ աշխատությունների հեղինակ Ռաֆայիլ Զինուրովն էլ է «Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումներին մասնակցելու համար է Հայաստանում: Մշակույթի նախարարն այսօր ընդունեց նաև նույն նպատակով Հայաստան ժամանած, ԱՊՀ գործադիր կոմիտեի հումանիտար համագործակցության, ընդհանուր քաղաքական և սոցիալական խնդիրների դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Սազոնովին:

Հայաստանի մշակույթի նախարարը բոլոր հյուրերին խոստացավ հրաշալի ժամանց 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գորիսում:

Վերադառնալ
may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: