ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գորիսը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայաքաղաք
«Բարի գալուստ Հայաստան». Գորիսում կանցկացվի «Արևավիշապ» գրաֆիկական հումորի չորրորդ միջազգային փառատոնը
04.07.2018

ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի աջակցությամբ` ս. թ. հուլիսի 7-ին և 8-ին Գորիսում ինտերակտիվ ձևաչափով կկայանա «Արևավիշապ» գրաֆիկական հումորի չորրորդ միջազգային փառատոնը՝ «Բարի գալուստ Հայաստան» խորագրով:
Ցուցահանդես-մրցույթի թեմաներն են՝ «Նոյի վերադարձը», «Զբոսաշրջությունը Հայաստանում», «Տրանսպորտային փոխադրում»:

Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի կազմակերպած ցուցահանդես-մրցույթը կանցկացվի Գորիսի տիրույթում գտնվող քարանձավներից մեկում, որի պատերին անիմացիոն համակարգով կներկայացվեն լավագույն երգիծանկարները: Մի պատին կցուցադրվեն «Նոյի», իսկ մյուսին՝ «Զբոսաշրջությունը» և «Տրանսպորտային փոխադրում» թեմաները:

Ցուցահանդեսի ժամանակ մասնակիցները կհաղորդակցվեն և կփոխանակվեն նկարներով և կարծիքներով, ինչպես գործընկերների, այլև աշխարհի տարբեր երկրների մասնակիցների հետ:

Ցուցահանդեսը կհեռարձակվի համացանցով:

Վերադառնալ
yerevan-book-fest-dec-2
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: