- Նախարարություն
- Մշակույթ
- Ժառանգություն
- Համագործակցություն
- Հայտարարություններ
- Օրենսդրություն
- Պարգևատրումներ
- Հետադարձ կապ
ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն իրականացրեց իր նախավերջին մշակութային կանգառը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Մայր թատրոնի դերասանները նոյեմբերի 12-ին վանաձորցի թատերասերներին ներկայացրեցին Հրաչ Բեգլարյանի «Արծվաբույն» բեմադրությունը, որը բոլոր նախորդող «կանգառներում» մեծ հաջողություններ էր արձանագրել: Վանաձորի թատրոնում բացառիկ սիրով և ջերմությամբ ընդունեցին թատերախմբին, ապա և նույնպիսի ջերմությամբ ընդունվեց ներկայացումը:
Ներկայացման մասին կարծիքներ հայտնեցին Հ. Թումանյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը և Արցախյան պատերազմում զոհված զինվորների ծնողները:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հաջորդ և այս տարվա վերջին կանգառը կկայանա Գյումրիում՝ դեկտեմբերի 9-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԱՀ 110 համայնքում ընդհանուր առմամբ կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:
Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը»:
© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը,
տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով
օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի թույլտվությունը:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: