ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մշակութային կանգառ
«Մշակութային կանգառ». Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի սաները հանդես կգան Դիլիջանի միջազգային քոլեջում
13.10.2017

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի սաները շարունակում են հյուրախաղերը ՀՀ մարզերում:
Դպրոցի տաղանդաշատ սաները ս. թ. հոկտեմբերի 16-ին, ժամը 17:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի UWC միջազգային քոլեջում կներկայացնեն դասական երաժշտության համերգ, որում ընդգրկված են Բախի, Բեթհովենի, Շումանի, Ռախմանինովի, Խաչատրյանի և Շչեդրինի ստեղծագործությունները:
Մինչ այդ, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի սաները հանդես են եկել Աբովյանի և Աշտարակի երաժշտական հաստատություններում:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԱՀ 110 համայնքում ընդհանուր առմամբ կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:
Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը»:
Վերադառնալ
trubadur-dec-20
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: