ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մշակութային կանգառ
«Մշակութային կանգառ». Կամերային երաժշտության ազգային կենտրոնի երաժշտախմբերի հյուրախաղերը՝ ՀՀ մարզերում և Արցախում
06.10.2017

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում շարունակվում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնի երաժշտախմբերի հյուրախաղերը ՀՀ մարզերում և Արցախում:

Ս. թ. հոկտեմբերի 9-ին, ժամը 17:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Օշական համայնքում տեղի կունենա Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը, որը կղեկավարի երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում արդեն իրականացրել է 26 միջոցառում. բազմաբնույթ համերգային ծրագրերով Դիլիջանի, Բերդի, Քաջարանի, Ապարանի, Գյումրու, Թեղուտի, Գավառի, Ստեփանակերտի, Վանաձորի, ՀՀ և Արցախի այլ մեծ ու փոքր քաղաքների, գյուղերի բնակիչներ հնարավորություն են ունեցել հաղորդակցվելու դասական երաժշտարվեստի լավագույն նմուշներին՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար՝ Հարություն Թոփիկյան), «Հովեր» պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան), Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան), «Արտ-սինեմա» անսամբլի (գեղարվեստական ղեկավար՝ Աշոտ Խոյեցյան) կատարմամբ:

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԱՀ 110 համայնքում, ընդհանուր առմամբ, կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը»:

Վերադառնալ
tosca-dec-24
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: