ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մշակութային կանգառ
«Մշակութային կանգառ». «ՀՀ և Արցախի տաղանդավոր պատանի երաժիշտների զարգացման նպատակային ծրագրի» անդամների համերգային շրջագայությունը՝ ՀՀ մարզեր և Արցախ
06.10.2017

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում շարունակվում են ՀՀ մշակույթի նախարարության «ՀՀ և Արցախի տաղանդավոր պատանի երաժիշտների զարգացման նպատակային ծրագրի» (ղեկավար՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյան) անդամների համերգային շրջագայությունը ՀՀ մարզեր և Արցախ:

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ և Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքների երաժշտական դպրոցներում ելույթներից հետո, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 19:00-ին, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում պատանի երաժիշտները հաշվետվությամբ հանդես կգան մայրաքաղաք Ստեփանակերտի երաժշտասերների առջև, որով կավարտվեն նրանց հյուրախաղերը «Մշակութային կանգառ-2017» ծրագրի շրջանակում:

Մինչ այդ, ապրիլին, պատանի տաղանդները համերգային բարդ ծրագրերով ներկայացել են ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ, Կապան և Գորիս քաղաքներում:

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԱՀ 110 համայնքում, ընդհանուր առմամբ, կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը»:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Վերադառնալ
kissin-dec-27
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: