ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մշակութային կանգառ
«Մշակութային կանգառ». Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա ՀՀ Սյունիքի մարզում և Արցախի Հանրապետությունում
28.09.2017

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ս. թ. հոկտեմբերի 2-4-ը հյուրախաղերով հանդես կգա ՀՀ Սյունիքի մարզում և Արցախի Հանրապետությունում:
Հոկտեմբերի 2-ին Սիսիանի Հ. Սահյանի անվան մշակույթի տանը, իսկ հոկտեմբերի 3-ին և 4-ին ԱՀ Մարտակերտ և Ճարտար համայնքներում կներկայացվի Ն. Շահնազարյանի «Շատերից մեկը» մոնո ներկայացումը (բեմադրությունը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի)՝ դերասանուհի Ագնեսսա Շահնազարյանի կատարմամբ:
Ն. Շահնազարյանի «Շատերից մեկը» երկը, այսպես կոչված «տանը մնացած» աղջկա ճակատագրի երկփեղկվածության, նրա ապրումների ու զգացումների մասին է:
Ստեղծագործությունը լի է հերոսուհու ինքնահեգնանքով ու նուրբ հումորով: Տանը մնացած աղջիկը ներկայացվում է մինչ ամուսնանալը՝ իր բարդույթներով, ապա ամուսնությունից հետո և դառնում այն շատերից մեկը, որը չգիտի՝ ե՞րբ էր ավելի երջանիկ...
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԱՀ 110 համայնքում ընդհանուր առմամբ կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:
Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը»:
Վերադառնալ
poliuto-nov-9
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: