ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մշակութային կանգառ
«Մշակութային կանգառ». Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա ՀՀ Տավուշի մարզում
26.09.2017

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը` ս. թ. սեպտեմբերի 27-29-ը կմեկնի ՀՀ Տավուշի մարզ. Բերդ, Մոսեսգեղ և Ներքին Կարմիրաղբյուր համայնքներում տավուշցի մանկահասակ թատերասերներին կներկայացվի Հ. Թումանյանի «Ոսկու կարասը», իսկ մեծահասակների համար` Պ. Սևակի «Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց» թատերականացված կոմպոզիցիան:
Թատերախումբը հանդես կգա հետևյալ ժամանակացույցով.
◆ Սեպտեմբերի 27-ին, ժամը 15:00-ին՝ Ներքին Կարմիրաղբյուրում ­­/Հ. Թումանյան «Ոսկու կարասը»/,
◆ Սեպտեմբերի 27-ին, ժամը 18:30-ին՝ Բերդում /Պ. Սևակ «Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց»/,
◆ Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին՝ Բերդում /Հ. Թումանյան «Ոսկու կարասը»/,
◆ Սեպտեմբերի 28-ին, ժամը 18:00-ին՝ Մոսեսգեղում /Պ. Սևակ «Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց»/,
◆ Սեպտեմբերի 29-ին, ժամը 16:00-ին՝ Ներքին Կարմիրաղբյուրում /Պ. Սևակ «Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց»/:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԱՀ 110 համայնքում ընդհանուր առմամբ կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:
Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը»:
Վերադառնալ
isahakyan-dec-16
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: