ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մշակութային կանգառ
«Մշակութային կանգառ». Երևանի մնջախաղի պետական թատրոնի հյուրախաղերը ՀՀ Վայոց ձորի մարզում
26.09.2017

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում` ս. թ. սեպտեմբերի 29-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Արտաբույնք և Եղեգնաձոր համայնքներում հյուրախաղերով հանդես կգա Երևանի մնջախաղի պետական թատրոնը: Այս հյուրախաղերով թատրոնը կեզրափակի ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ-2017» ծրագրի շրջանակում իր շրջագայությունները:
Նշենք, որ Երևանի մնջախաղի պետական թատրոնը տարվա ընթացքում հաջողությամբ հանդես է եկել Եղվարդում, Աբովյանում, Մարալիկում և Արթիկում՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԱՀ 98 համայնքում ընդհանուր առմամբ կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:
Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը»:
Վերադառնալ
poliuto-nov-9
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: