ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մշակութային կանգառ
«Մշակութային կանգառ». Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ Արտաշատի Մելիք-Փաշաևի անվան երաժշտական դպրոցում
23.09.2017

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում` ս. թ. սեպտեմբերի 26-ին, ժամը 16:30-ին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագա­խումբը հանդես կգա Արտաշատ քաղաքի Մելիք-Փաշաևի անվան երաժշտական դպրոցում:
Նվագախումբը՝ կամերային կազմով, Արտաշատի երաժշտասեր հանրությանը կներկայացնի Կոմիտաս-Ասլամազյանի, Ղ. Սարյանի, Է. Միրզոյանի, Ա. Բաբաջանյանի, Սքալկոտասի, Ռ. Ալթունյանի, Յո. Շտրաուսի, Ա. Վիվալդիի ստեղծագործությունները: Դիրիժոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյան:
Արտաշատյան համերգով ֆիլհարմոնիկը կեզրափակի ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ-2017» ծրագրի շրջանակում իր ելույթները:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԱՀ 110 համայնքում ընդհանուր առմամբ կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:
Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը»:
Ազդագիրը ներբեռնել այստեղ:
Վերադառնալ
tosca-dec-24
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: