ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մշակութային կանգառ
«Մշակութային կանգառ». Հայաստանի պարի պետական անսամբլը համերգով հանդես կգա ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան քաղաքներում
06.09.2017

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Հայաստանի պարի պետական անսամբլը շարունակում է իր մարզային այցելությունները:
Հայաստանի պարի պետական անսամբլի հյուրախաղերի ուղղությունը սեպտեմբերին ՀՀ Տավուշի մարզն է: Անսամբլը ելույթներ կունենա Դիլիջանում և Իջևանում:
Ս. թ. սեպտեմբերի 8-ին Դիլիջանի միջազգային դպրոցում և սեպտեմբերի 15-ին Իջևանի մշակույթի տանը նախատեսված ելույթներով Հայաստանի պարի պետական անսամբլը կեզրափակի «Մշակութային կանգառ» ծրագրով ելույթները:
Նշենք, որ կայացած 12 հյուրախաղերով անսամբլը հանդես է եկել Վանաձորում, Արարատում, Գյումրիում, Էջմիածնում, Վերին Արտաշատում, Սպիտակում, Աբովյանում, Շուշիում, Քարվաճառում, Ապարանում և Սևանում:
Անսամբլի գլխավոր բալետմայստեր՝  ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար` կոմպոզիտոր Հայկ Գրիգորյան:
Հիշեցնենք, ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 98 համայնքում, ընդհանուր առմամբ, կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:
Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը»:
Վերադառնալ
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: