ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մշակութային կանգառ
Կայացել է «Մշակութային կանգառ» ծրագրի 300-րդ հոբելյանական միջոցառումը. Հայաստանի պետական կամերային երգչախումբը ՀՀ Տավուշի մարզում էր
19.07.2017

Ս. թ. հուլիսի 18-ին կայացավ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի 300-րդ հոբելյանական միջոցառումը:

2017 թվականի հունվարի 26-ին իր մեկնարկն ազդարարած ծրագիրը շրջել է Հայաստանով մեկ՝ ավելի քան 90 համայնքում ներկայացնելով ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունների թատերահամերգային ծրագրերը, կինոցուցադրությունները, ցուցահանդեսները:

Այս ընթացքում Հայաստանի մարզերի և Արցախի շուրջ 42000 արվեստասերի հնարավորություն է ընձեռվել ներկա գտնվելու նախարարության 35 ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված մշակութային միջոցառումներին:

Ծրագրի 300-րդ միջոցառումը կայացավ ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի մշակույթի տանը, որի ընթացքում տավուշցիներին հայ և համաշխարհային խմբերգային երկացանկի գլուխգործողներով ներկայացավ Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:

Երգչախումբը համերգային շրջագայության մեկնեց հուլիսի 17-ին և համերգներով հանդես եկավ Բերդ, Մովսես համայնքներում, ինչպես նաև զորամասերում:

Սահմանապահ Մովսես գյուղի մշակույթի տան համերգին ներկաներին ողջունեց և  իր օրհնությունը բերեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ կարևորելով մշակութային այս աննախադեպ ձեռնարկն ու բարձր գնահատելով ծրագրի առաքելությունն ու հոգևոր այն ուժը, որ մեր համերկրացիներին փոխանցվում է արվեստի և մշակույթի լեզվով:

Հիշեցնենք, ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 98 համայնքում ընդհանուր առմամբ կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը»:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Վերադառնալ
poliuto-nov-9
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: