ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մշակութային կանգառ
«Մշակութային կանգառ». Հայաստանի պարի պետական անսամբլը համերգով հանդես կգա ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում
19.07.2017

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Հայաստանի պարի պետական անսամբլը շարունակում է իր մազրային այցելությունները:
Ս. թ. հուլիսի 10-ին անսամբլը 11-րդ անգամ հյուրախաղով ներկայացավ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մշակույթի տանը, որտեղ ջերմ ընդունելության արժանացավ հանդիսականի կողմից: Ներկա էին Ապարանի քաղաքապետը, համայնքի մտավորականությունը, մանկավարժական և աշակերտական կոլեկտիվներ:
Հուլիսի 20-ին՝ ժամը 18:00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում կկայանա անսամբլի հերթական համերգը:
Անսամբլի գլխավոր բալետմայստեր՝  ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար` կոմպոզիտոր Հայկ Գրիգորյան:
Նշենք, որ անսամբլի հաջորդ «կանգառները» կկայանան սեպտեմբերին՝ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան համայնքներում:
Հիշեցնենք, ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 98 համայնքում, ընդհանուր առմամբ, կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:
Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը»:
Վերադառնալ
tosca-dec-24
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: