ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մշակութային կանգառ
«Մշակութային կանգառ». Հայաստանի ազգային պատկերասրահի մարզային ցուցադրությունները՝ առաջիկայում
28.06.2017

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում, ս. թ. հունիսի 29-ին` ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի Հրաչյա Բունիաթյանի անվան Գավառի պատկերասրահ-մասնաճյուղում կբացվի «Հայրենի եզերք. Սևան» խորագրով ցուցահանդեսը: Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից կցուցադրվեն Փանոս Թերլեմեզյանի, Արփենիկ Նալբանդյանի, Գաբրիել Գյուրջյանի, Սուրեն Սաֆարյանի և այլ նշանավոր հեղինակների 14 գեղանկարչական աշխատանքներ:

«Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահը առաջիկայում կներկայացնի 4 ցուցահանդես. հուլիսի 7-ին՝ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ «Դիմանկարը հայ կերպարվեստում» խորագրով, հուլիսի 20-ին՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ «Հայրենի եզերք. Սևան» խորագրով, հուլիսի 21-ին՝ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում «Հայրենի եզերք»՝ տեղի նկարիչների մասնակցությամբ և հուլիսի 28-ին՝ ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ «Դիմանկարը հայ կերպարվեստում» խորագրով:

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 98 համայնքներում, ընդհանուր առմամբ, կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը:

Վերադառնալ
standart-trienale
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: