ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մշակութային կանգառ
«Մշակութային կանգառ». Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագա­խումբը հյուրախաղերով ՀՀ Լոռու մարզում էր
27.06.2017

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում՝ ս. թ. հունիսի 24-ին և 25-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագա­խումբը հանդես է եկել ՀՀ Լոռու մարզում:

Նվագախմբի կամերային կազմը՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ հունիսի 24-ին, Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատում հանդես է եկել Վանաձորի երաժշտասերների համար, իսկ հունիսի 25-ին՝ Ալավերդիի մշակույթի տանը ներկայացել է բազմաժանր համերգային ծրագրով. համերգին մասնակցել է Ա. Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի հաղթող Ջուլիետա Ալեքսանյանը:

Նշենք, որ «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հաջորդ հյուրախաղերը նախատեսված են սեպտեմբերին՝ ՀՀ Արարատի մարզում, որոնցով էլ նվագախումբը կեզրափակի այս տարվա մարզային համերգաշարը:

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում ՀՀ և ԼՂՀ 98 համայնքում կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Վերադառնալ
knyazev-sept-27
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: