ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գորիսը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայաքաղաք
«Մշակութային կանգառ». Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հյուրախաղերը կմեկնարկեն Արցախից
23.06.2017

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում մեկնարկում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հյուրախաղերը:
Արցախի Հանրապետությունում` ս. թ. հունիսի 25-ին կայանալիք համերգները նախատեսված են մայրաքաղաք Ստեփանակերտում, ինչպես նաև Կաշեն համայնքում:
Արցախյան ունկնդրի համար երիտասարդական նվագախումբը պատրաստել է Կոմիտասի, Ա.Խաչատրյանի, Ռ. Ալթունյանի, Վ. Ա. Մոցարտի, Ֆ. Կրեյսլերի, Ջ. Պուչինիի ստեղծագործություններից բաղկացած համերգային ծրագիր:
«Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում երիտասարդական նվագախմբի առաջիկա համերգները նախատեսված են հուլիսին:

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին:

Ծրագրի շրջանակում, Հայաստանի և Արցախի 98 համայնքում կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը:

Վերադառնալ
may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: