ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մշակութային կանգառ
«Մշակութային կանգառ». մեկնարկում են Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի հյուրախաղերը
22.06.2017

ՀՀ մշակույթի նախարարության ծրագրի շրջանակում՝ ս. թ. հունիսի 23-ից մեկնարկում են Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի հյուրախաղերը:

Հունիսի 23-ին՝  ժամը 16:00-ին, համույթը ելույթ կունենա Ապարանի մշակույթի տանը, հունիսի 25-ին՝  ժամը 15:00-ին, Գյումրու «Գոհար» երաժշտանոցում, հունիսի 26-ին` ժամը 19:00-ին, Օրրան բարեգործական ՀԿ-ի Վանաձորի կենտրոնում, հունիսի 29-ին՝  ժամը 18:00-ին, Օշականի մշակույթի տանը, հունիսի 30-ին՝  ժամը 15:00-ին, Թեղուտի միջնակարգ դպրոցի դահլիճում:

Ծրագրի շրջանակում «Տաղարանի» հաջորդ ուղևորությունը սեպտեմբերին է՝ ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Խնձորեսկ, Գորիս և Սիսիան համայնքներ:

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում ՀՀ և ԼՂՀ 98 համայնքում կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը:

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

Վերադառնալ
terteryan-fest-august-1
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: