ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մշակութային կանգառ
«Մշակութային կանգառ». Հայաստանի պարի պետական անսամբլի հյուրախաղերը՝ Արցախի Հանրապետությունում
21.06.2017

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում շարունակվում են Հայաստանի պարի պետական անսամբլի հյուրախաղերը:
Ս. թ. հունիսի 17-19-ը Հայաստանի պարի պետական անսամբլը հյուրախաղերով մեկնել էր Արցախի Հանրապետություն: Շուշիի զորամասում և Քարվաճառի մշակույթի տանը կայացած համերգները մեծ խանդավառությամբ են ընդունվել  հանդիսականի կողմից, իսկ Պաշտպանության բանակի զինծառայողները համերգի ընթացքում պարախմբի արտիստների հետ միասնական պարով՝ մեկ անգամ ևս հաստատել են մշակույթ-բանակ միասնությունը, հայ մարդու անկոտրում ոգին:
Նշենք, որ Վաստակավոր կոլեկտիվ Պարի պետական անսամբլի հաջորդ հյուրախաղերը սեպտեմբերին են՝ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան քաղաքներում:
Հիշեցնենք, ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 98 համայնքներում ընդհանուր առմամբ կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը»:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Վերադառնալ
standart-trienale
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: