ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մշակութային կանգառ
«Մշակութային կանգառ». Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի սաների մարզային համերգաշարը
30.03.2017

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում` ապրիլին մեկնարկում է Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի «Մանկապատանեկան համերգների» շարքը:
Ս. թ. ապրիլի 7-ին, ժամը 16:00-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Զ. Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում և ապրիլի 10-ին,
ժամը 15:30-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցում տեղի կունենան «Դասական համերգներ»: Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի սաների կատարմամբ կհնչեն  անվանի կոմպոզիտորներ` Ֆ. Լիստի, Ռ. Շումանի, Ֆ. Շոպենի, Է. Բաղդասարյանի, Գ. Հենդելի, Ն. Պագանինիի ստեղծագործությունները:
Հավելենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 130 համայնքներում ընդհանուր առմամբ կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ: 

Ծրագրի գլխավոր հովանավորն է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը:

Ազդագրերը ներբեռնել այստեղ:

Վերադառնալ
guitar-fest-july-9
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: