ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մշակութային կանգառ
«Մշակութային կանգառ». Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնի երաժշտախմբերի մարտ ամսվա ժամանակացույցը
09.03.2017

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրով Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնի երաժշտախմբերի ելույթների մարտյան հայտագիր.
◆ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը հանդես կգա մարտի 9-ին, ժամը 15:00-ին, Արմավիրի արվեստի դպրոցում,
◆ Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը մարտի 10-ին, ժամը 15:00-ին, Էջմիածնի թիվ 4 հիմնական դպրոցում,
◆ Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնի 3 երաժշտախմբերի համատեղ համերգը` մարտի 15-ին, ժամը 17:00-ին, Վեդիի մշակույթի տանը,
◆ «Ակունք» ազգագրական պետական համույթը՝ մարտի 16-ին, ժամը 15:00-ին, Մարալիկի արվեստի դպրոցում,
◆ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ մարտի 20-ին, ժամը 15:00-ին, Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնում:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 130 համայնքներում, ընդհանուր առմամբ, կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:
Ծրագրի գլխավոր հովանավորն է մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը:
Ազդագրերը ներբեռնել այստեղ:
Վերադառնալ
happines-may-30
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: