ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
apo-april-11
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մշակութային կանգառ
«Մշակութային կանգառ». Արմավիրի մշակույթի տանը կկայանա Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի համերգը
24.02.2017

Ս. թ. փետրվարի 25-ին, ժամը 15:00-ին, Արմավիրի մշակույթի տանը, ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում կկայանա Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի համերգը:
Բազմաժանր համերգային ծրագրով համույթն արդեն մեծ հաջողությամբ փետրվարի 23-ին հանդես է եկել Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում:
Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Ժիրայր Ալթունյանը, գլխավոր բալետմայստեր` Հովհաննես Խաչիկյան:
«Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում համույթի հաջորդ հյուրախաղերը կկայանան մարտին` ՀՀ Վայոց ձորի մարզի Ռինդ և Եղեգնաձոր համայնքներում:

Հիշեցնենք, ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 130 համայնքներում, ընդհանուր առմամբ, կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը»:

Վերադառնալ
papyan-march-31
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: