ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Կերպարվեստ

Կերպարվեստի ոլորտում պետական քաղաքականության իրականացման խնդիրներն են.

 ◆ ժամանակակից ստեղծագործություների տարածման համար պայմանների ստեղծումը,

 ◆ միջազգային ասպարեզում ներկայանալու համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը,

 ◆ նոր գաղափարների, արժեքների որոնումը, ստեղծագործ երիտասարդական ներուժի խթանումը,

 ◆ կերպարվեստի գործերի գնման միջոցով՝ Հայաստանի պատկերասրահների հավաքածուների համալրումը ժամանակակից մշակութային արժեքներով։

Կերպարվեստի կրթօջախներն են կերպարվեստի դպրոցները, Փ.Թերլեմեզյանի անվան ուսումնարանը, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան։

Հայաստանում գործող պատկերասրահներում ցուցադրվում են հայ կերպարվեստի դասական և ժամանակակից վարպետների գեղարվեստական բարձրարժեք գործեր։

ՀՀ տարածքում այսօր ապրում և ստեղծագործում են 1000-ից ավելի պրոֆեսիոնալ նկարիչներ քանդակագործներ, դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետներ։ Ոլորտի զարգացումը հիմնականում պայմանվորված է պետական աջակցությամբ։ Կերպարվեստի բնագավառում պետական մշակութային քաղաքականության իրականացման համար նախարարությունը մշակում է կերպարվեստի գործիչների ստեղծագործական գործունեության զարգացմանը խթանող ծրագրեր՝ համագործակցելով Հայաստանի նկարիչների միության հետ։

Նախարարության «Կերպարվեստի աջակցում և խթանում» բյուջետային ծրագրով իրականացվում են հայ վարպետների կերպարվեստի գործերի ներկայացման աջակցություն, ապահովվում է մասնակցություն միջազգային ցուցահանդեսներին, խթանվում է երիտասարդ ներուժի ստեղծագործական գործունեությունը, իսկ պետական պատվերով գրականության հրատարկման ծրագրի շրջանկներում լույս են տեսնում ժամանակակից կերպարվեստը ներկայանող ալբոմներ։

Նույն խնդրին է ծառայում նաև Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից իրականացվող հրատարակչական գործունեությունը։

Հայ կերպարվեստի գործիչները պետական աջակցությամբ պարբերաբար մասնակցում են միջազգային ցուցահանդեսներին, արտերկրում Հայաստանի մշակույթի օրերին, Վենետիկի բիենալեներին։

2008 թ. աշնանը պետական աջակցությամբ Հայաստանի նկարիչների միության Շորժայի ստեղծագործական տանը կայանալու է երիտասարդ նկարիչների առաջին ստեղծագործական հավաքը։

Երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրում ընդգրկված է նկարչության և քանդակագործության «Սպիացող վերքեր» մրցույթը։

Վերջին տարիներին ակտիվացել է արտերկրի հետ մշակութային երկխոսությունը, արտերկրում կազմակերպվում են հայ ժամանակակից նկարիչների, ինչպես նաև ժողովրդական արվեստի վարպետների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառքներ։ Ստեղծվում է արվեստի գործերի քաղաքակիրթ վաճաքի և արվեստագետների հեղինակային իրավունքի պահպանման համակարգ։

Ոլորտը կարգավորվում է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքով։

arm-geo-august-26
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: