- Նախարարություն
- Մշակույթ
- Ժառանգություն
- Համագործակցություն
- Հայտարարություններ
- Օրենսդրություն
- Պարգևատրումներ
- Հետադարձ կապ
1.Ովքե՞ր և ե՞րբ կարող են անվճար այցելել թանգարաններ:
ՀՀ մշակույթի նախարարության ենթակայութամբ գործող թանգարանների մշտական ցուցադրությունների անվճար այցելության արտոնություններ են սահմանված թանգարանային աշխատողների, պետական պաշտոնական պատվիրակությունների, մշակույթի ժառանգության բնագավառի ուսանողների, ժամկետային զինծառայողների, ՀՀ ստեղծագործական միությունների անդամների, լրագրողների (տեղեկույթ ստանալու կամ լուսաբանելու նպատակով), նախադպրոցական տարիքի երեխաների համար` աշխատանքային բոլոր օրերին, (այցելուի կամ խմբի ղեկավարի կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայությունը և թանգարանի կողմից դրանց պահպանությունը պարտադիր է), իսկ մյուս բոլոր այցելուների համար թանգարաններ այցելությունն անվճար է յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը:
2.Մշակութային արժեքների փորձագիտական գնահատման ի՞նչ կարգ է գործում Հայաստանի Հանրապետությունում:
Մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների արվեստաբանական ու մշակութաբանական փորձաքննությունն իրականացնում է «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Փորձաքննության շահառուներ են հանդիսանում ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները և իրավաբանական անձինք, այդ թվում՝ ՀՀ պետական մարմինները։ Փորձաքննությունն իրականացվում է ներկայացված դիմումի կամ հանձնարարության հիման վրա: Ֆիզիկական անձանց դեպքում, գործընթացի սկիզբ է համարվում վերջիններիս կողմից կենտրոնի հայտագրման բաժին դիմում ներկայացնելը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ գրության հրամանի, հանձնարարության, որոշման և փորձաքննության ենթակա իրի կամ իրերի և դրանց լուսանկարների տրամադրումը: Փորձաքննության առավելագույն ժամկետ է համարվում 15 օրը՝ բացառությամբ կողմերի համաձայնությամբ որոշակի ժամկետով երկարաձգելու դեպքերի: Կենտրոնը փորձաքննությունն իրականացնում է 28 ոլորտներում։ Փորձաքննության արդյունքում հայտատուին տրամադրվում է համապատասխան փորձագիտական եզրակացություն: Փորձաքննության դիմաց հայտատուն կատարում է վճարներ՝ «Մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության, ինչպես նաև իրականացվող այլ ծառայությունների վճարների գանձման մասին» կարգին համապատասխան:
3. Ի՞նչ կարգով են արտահանվում մշակութային արժեքներն ու մշակութային նշանակության առարկաները Հայաստանի Հանրապետությունից:
Համաձայն ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի ՀՀ տարածքից յուրաքանչյուր ոք կարող է արտահանել կամ ժամանակավոր արտահանել իր սեփականությունը համարվող մշակութային արժեքները՝ արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրով, որի համար գանձվում է պետական տուրք /հաստատագրված 5000 դրամ՝ անկախ արժեքների քանակից/: Պետական սեփականություն համարվող մշակութային արժեքները ՀՀ օրենսդրության համաձայն թույլատրվում է արտահանել միայն ժամանակավորապես` ցուցահանդեսներ կազմակերպելու, վերականգնման աշխատանքներ և գիտական հետազոտություններ կատարելու, թատերական և համերգային գործունեություն իրականացնելու նպատակով:
4. Ի՞նչ կարգով է իրականացվում մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումը:
Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումն իրականացվում է ՀՀ կառավարության 2007 թ. հունիսի 1-ի N 827-Ն որոշման պահանջների համաձայն: Մշակութային արժեքներ ժամանակավոր ներմուծելիս հայտատուն մաքսային մարմին պետք է ներկայացնի հայտարարագիր, մշակութային արժեքներն ու դրանց լուսանկարները /3 օրինակ/: Մաքսային մարմնում համապատասխան ընթացակարգով ձևակերպվում է մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումը՝ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով:
© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը,
տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով
օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի թույլտվությունը:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: