ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Եվրամիություն

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՍՏԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(Հայաստան, Բելառուս, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Ադրբեջան)
  
Եվրոպական Միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրը, որը նախատեսված էր 3 տարվա համար` 2015-2018 թթ., նպատակ ուներ ապահովել մշակութային ու ստեղծարար ոլորտներին աջակցությունը, Արևելյան գործընկերության պլատֆորմի երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար: Ծրագիրը տարածաշրջանային բնույթ է կրում:               
Ծրագրի շրջանակներում` տեղական և միջազգային փորձագետների կողմից իրականացվել են հետևյալ միջոցառումները՝
◆ վարպետության դասեր,
◆ վարժանքներ,
◆ առցանց դասընթացներ,
◆ ուսումնական շրջագայություններ,
◆ միջոցառումներ գործընկերների հետ,
◆ աշխատանքային խմբեր:
Ծրագրի ողջ ընթացքում գործել է էլեկտրոնային կայք (www.culturepartnership.eu), որի միջոցով ավելի դյուրին է դառնում փորձի փոխանակումը: Հատկանշական է նաև առցանց դասընթացների դերը, որի միջոցով տեղական դաշտի մասնագետները (մոտ 1000 մասնակից, որոնցից 313-ը ստացել է վկայական) հնարավություն ունեցան թե ծրագրի շրջանակներում, թե հետագայում ևս առցանց բարելավվել իրենց գիտելիքները:
Ծրագիրը աջակցել է
◆ հանրային և մասնավոր կազմակերպությունների, կառավարության քաղաքացիական հասարակության համագործակցությանը,
◆ մշակութային և ստեղծարար ոլորտների ներուժին,
◆ մշակույթի ոլորտում իրազեկվածության բարձրացմանը,
◆ ստացած գիտելիքների և լավագույն փորձի փոխանակմանը:  
Ծրագրի ողջ ընթացքում իրականացվել են 20-ից ավելի միջոցառումներ, ոչ միայն Երևանում, այլ ողջ Հայասանի Հանրապետության տարածքում:
Ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացված միջոցառումներից հատկանշակն են հատկապես.
Ստեղծարար Հայաստան (Creative Armenia) ֆորումը, Սիսիանի քարտեզագրման աշխատանքները, Մշակութային կենտրոնների դիզային ուղեցույցի ներկայացումը և այլն:
Ծրագրի ծրջանակներում հայերեն են թարգմանվել նաև Դ. Փերիշի «Մարզաշապիկներ և կոստյումներ. գործարար ստեղծագործականության ուղեցույց» գիրքը, իսկ հեղինակը անձամբ հանդես է եկել ինտենսիվ դասընթացներով:  
Ծրագրի վերաբերյալ հաշվետվությունները ստորև՝

https://www.culturepartnership.eu/am/article/list-of-publications

 

2006 թ. նախապատրաստվել են.

  
Հունաստանի Սալոնիկ քաղաքում կայացած եվրոպական հարևանության և գործընկերության շրջանակներում Սևծովյան տարածաշրջանի անդրսահամանային համագործակցության ծրագրի վերաբերյալ մշակույթի բնագավառի նախագծային առաջարկները /երկու նախագիծ/, որոնք ներկայացվել են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
նախաձեռնվել և իրականացվել է .
Եվրամիության "Culture 2000" ծրագրի շրջանակներում երաժշտական գործիքների պահպանման և վերանորգման ծրագիրը, որով նախատեսվում է.

  1. երաժշտական գործիքներ պատրաստող, վերականգնող և ապահպանող եվրոպացի մասնագետների կարճատև գործուղումներ Հայաստան,
  2. հայ վարպետների երկարատև գործուղում եվրոպական երկրներ` նվագարանների պատրաստման, վերանորոգման և պահմանման վերաբերյալ դասընթացներին մասնակցելու նպատակով,
  3. նվագարանների պատրաստման, վերանորոգման և պահմանմանն ուղղված անհրաժեշտ պարագաների ձեռքբերում,
  4. արվեստանոցների ստեղծում:
2006 թ. ընթացքում Հայաստան են ժամանել երաժշտական գործիքներ վերանորոգող 7 մասնագետ:
2007թ. շարունակվել է.
Եվրամիության "Culture 2000" ծրագիրը: Երաժշտական գործիքներ վերանորոգող մասնագետների պատրաստման շարունակական ենթածրագրի շրջանակներում.

  1. Ֆրանսիա ուսման է գործուղվել Երևանի պետական կոնսերվատորիայի մեկ ուսանող,
  2. Հայաստան են ժամանել երաժշտական գործիքներ վերանորոգող 16 մասնագետ,
  3. վերանորոգվել է 100 լարային և փողային նվագարան, 9 դաշնամուշ 6 մշակութային հաստատություններում /Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ, Հայաստանի պետական կամերային նվագախումբ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա, Արամ Խաչատրյան տուն-թանգարան, Չայկովսկու անվան երաժշտական դպրոց/:
իրականացվել է "Եվրոպական ժառանգության օրեր" ծրագիրը` Եվրոպայի խորհրդի հետ համատեղ: քննարկման փուլում է.
Եվրամիության կողմից 2008 թ. մշակութային երկխոսության տարի հայտարարելու շրջանակներում Եվրամիության հետ համատեղ "Միջմշակութային երկխոսություն" թեմայով խորհրդաժողով անցկացնելու հարցը /խորհրդաժողովում ենթադրվում է քննարկել Հայաստանում ԵՄ մշակութային տարածաշրջանային կենտրոն ստեղծելու հնարավորությունը/:
jazz-nov-20
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: