ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն

 

 

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ

 

Հեռախոս` 011 29 71 18; 055 29 71 18

Էլ. փոստ` expertcenter1@gmail.com
Հասցե` Երևան, Կոմիտասի 51  
Սոցցանցեր.
Ֆեյսբուք- https://www.facebook.com/expertisecentre/ 
Թվիթեր- https://twitter.com/ExpertCentre1 
Ինստագրամ- https://www.instagram.com/expertise_centre/


Պատմություն

 Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի պատմությունն սկիզբ է առել 1995 թվականին, երբ, Հայաստանի անկախացման արդյունքում, երկրում առաջացավ մշակութային արժեքների արտահանման և ժամանակավոր արտահանման, ներմուծման, պահպանության, երկրի ներսում դրանց անվտանգ և իրավական տեղաշարժն ապահովելու անհրաժեշտությունը: Այդ իսկ նպատակով 1992 թ. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունում ստեղծվեց Փորձագիտական հանձնաժողով, որն իր տված փորձագիտական եզրակացության հիման վրա տալիս էր նաև մշակութային արժեքների արտահանման թույլտվություն:

1993 թ. «Մշակութային արժեքների ապօրինի արտահանումը, ներմուծումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցառումների մասին» Փարիզի 1970 թ. Կոնվենցիային Հայաստանի միանալուց, ապա` 1994 թ.  «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» 1-ին օրենքի ընդունումից հետո, ՀՀ կառավարության 1994 թ. հոկտեմբերի 25-ի թիվ 501 որոշմամբ, Մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարության համակարգում 1995 թ. ստեղծվեց Մշակութային արժեքների պահպանության վարչությունը: 1995-2001 թթ. վարչության պետը Նորա Դայանն էր, 2001-2002 թթ.՝ Շողիկ Ասոյանը:

2002 թվականին ՀՀ Կառավարության թիվ 202 որոշմամբ Մշակութային արժեքների պահպանության վարչությունը վերակազմավորվեց  ՀՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության առանձնացված ստորաբաժանման՝ Մշակութային արժեքների պահպանության գործակալության, որի պետը 2002-2005 թթ. Շողիկ Ասոյանն էր, իսկ 2005 թ. մինչ օրս՝ Վահան Գասպարյանը:

2004 թ. ընդունվեց  «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» 2-րդ օրենքը: Այդ ընթացքում, նախքան ՀՀ կառավարության կողմից օրենքով սահմանված կարգով համապատասխան իրավական ակտերի ընդունումը, Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով Փորձագիտական հանձնաժողովը դեռևս գործում էր գործակալության կազմում:

2001թ. հոկտեմբերի 23-ին ընդունված «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների պահանջին համապատասխան՝ պետական կառավարչական լիազորությունների և մասնագիտական գործունեության միջև տարանջատում դրվեց և այդպիսով, կառավարության 2005 թ. օգոստոսի 4-ի թիվ 1194-Ն  որոշմամբ ստեղծվեց Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը, որն 2005-2018 թթ. ղեկավարեց Շողիկ Ասոյանը: 2018 թ. հունիսի 19-ին, թավշյա հեղափոխությունից հետո, Փորձագիտական կենտրոնի տնօրեն նշանակվեց արվեստաբան Լիլիթ Սարգսյանը:  

Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի գործառույթները. 

Ելնելով հետխորհրդային շրջանում երկրում առաջացած մշակութային ժառանգության պահպանության պահանջներից, Փորձագիտական կենտրոնի հիմնական նպատակը և առարկան է  ՀՀ տա­րած­քից մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման նպատակով իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից հայտարարագրված մշա­կութային արժեքների մշակութաբանական և արվեստաբանական փոր­ձա­քն­նու­թյու­նը և վերջինիս արդյունքների հիման վրա փորձագիտական եզրակացության տրամադրումը, ինչպես նաև մշակութաբանության և արվեստաբանության բնագավառում մասնագիտական դասընթացների կազմակերպումը, ոլորտին վերաբերվող գրքերի, ձեռնարկների, տեղեկագրերի, ժողովածուների հրատարակումը, հասարակական և հումանիտար գիտությունների և տեխնոլոգիաների բնագավառում հետազոտությունների և մշակումների իրականացումը, մշակութային ժառանգությանն առնչվող տվյալների հիմնապահեստների ստեղծումը, գրքերի հրատարակությունը, լուսանկարչական, թարգմանչական ծառայությունները,  առանձին ստեղծագործությունների և ամբողջական հավաքածուների գիտական հետազոտությունը և այլն:

Կազմակերպությունը գործում է իր Կանոնադրության, ՀՀ Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքների, «Մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության անցկացման կարգը և չափորոշիչները հաստատելու մասին», «Մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները, հավատարմագրման վկայականի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումների և այլ իրավական ակտերի հիման վրա:

Այժմ զգալի աշխատանքներ են տարվում Մշակությաին արժեքների փորձագիտական կենտրոնի գործունեության բարեփոխման, արդիականացման և ընդլայնման ուղղությամբ:

 

Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի կանոնադրությունը

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշում 12 մայիսի 2005 թվականի N 630-Ն

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշում 4 օգոստոսի 2005 թվականի N 1194-Ն

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշում 25 օգոստոսի 2005 թվականի N 1348-Ա

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշում 15 սեպտեմբերի 2011 թվականի N 1471-Ն
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: