ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայ մշակույթի զարգացումը մինչև պետականության վերականգնումը

Դարեր շարունակ զրկված լինելով պետականությունից` հայ ժողովուրդը մշտապես նախանձախնդիր է եղել իր նախնիներից ստացած հարուստ մշակութային ժառանգության պահպանման ու բազմապատկման գործին: Առանց պետական աջակցության, օտար մշակույթների ճնշման տակ մեր ժողովրդի տաղանդավոր զավակները ստեղծագործել են համառությամբ և նվիրումով։ Բազմաթիվ հայորդիներ մեծ դժվարությամբ, հաճախ նույնիսկ արյան գնով, պահել-պահապանել են ձեռագիր մատյանները, գորգերը, կտավները, պատմամշակութային մասունքները, որոնք այսօր զարդարում են ոչ միայն մեր, այլև աշխարհի հայտնի շատ թանգարաններն ու ցուցասրահները։
Օտար երկրների տիրապետության շրջանում, Հայ Առաքելական Եկեղեցին իր ուսերին է կրել ազգային մշակույթի պահպանման ողջ ծանրությունը։ Եկեղեցու շնորհիվ է, որ հայոց պատմական բնօրրանում այսօր սփռված են բազմաթիվ պատմա-ճարտարապետական հուշարձաններ, եկեղեցիներ, խաչքարեր ու նաև նրա գործունեության արդյունքում է զարգացել ու տարածվել միջնադարյան մանրանկարչությունն ու հոգևոր երաժշտարվեստը: 

Հայկական մշակույթի զարգացման մեխանիզմները մինչև պետականության վերականգնումը պետք է դիտել հայ ժողովրդի և մշակույթի պատմության համատեքստում։

heritaje-oct-1
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: