Պարարվեստի ոլորտում պետական քաղաքականության իրականացման հիմնական խնդիրներն են՝
◆ազգագրական և ժողովրդական համույթների գործունեության աջակցումը՝ դրամաշնորհների հատկացման միջոցով,
◆ստեղծագործական պետական պատվերով բալետային ներկայացումների, ազգագրական, ժողովրդական պարերի նոր բեմադրությունների իրականացումը,
◆ազգային պարարվեստը միջազգային հանրությանը ներկայացնելը,
◆երիտասարդ պարուսույցների պատրաստման և վերապատրաստման ծրագրի իրականացումը։
Հայաստանում պրոֆեսիոնալ և ինքնագործ պարախմբերն իրենց գործունեությունն իրականացնում են դասական և ժողովրդական պարարվեստի տեսակներով։
Դասական բալետային ներկայացումները բեմադրվում են հիմնականում ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական և Խորեոգրաֆիայի պետական թատրոններում։
Նախարարությունում մշակվում են հայ մասնագիտական պարարվեստի և էթնոպարարվեստի, հայ ծեսերի՝ մինչ օրս պահպանված շարժանկարային և տեսահոլովակներում արձանագրված եզակի նմուշների, ինչպես նաև հայ պարարվեստի մատենագրության հավաքագրման, պարաստեղծի և կատարողի գիտելիքների և նախընտրությունների որակի բարձրացմանը, հայ ծեսերի ամբողջական կամ հատվածային ցուցադրման ավանդույթի վերականգնմանը նպաստող ծրագրեր, կազմակերպվում են փառատոներ, ստուգատեսներ, վարպետության դասընթացներ Հայաստանի և Սփյուռքի ինքնագործ խմբերի ղեկավարների համար։ Վերջին տարիներին Հայաստանում կտրուկ մեծացել է ինքնագործ պարախմբերի, պարային ստուդիաների և մասնավոր դպրոցների թիվը։ Հետաքրքրությունը դեպի պարարվեստը խրախուսելի է, սակայն իրավիճակը պարտադրում է մտածել պրոֆեսիոնալ պարի մասին։ Այս իմաստով մեծ աշխատանք են կատարում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բալետմայստերական բաժինը և Երևանի պարարվեստի քոլեջը՝ հայկական բալետի կադրերի և Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը՝ ժողովրդական պարի կադրերի գլխավոր «մատակարարները»: Հայաստանում գործող ժողովրդական պարի պետական համույթներն (տես Հավելվածը) ունեն մեկ կարևոր ստեղծագործական խնդիր՝ պահպանել հայ ազգային պարն իր դասական, «թանգարանային» ձևի մեջ և թարմություն մտցնել հայ ավանդական պարի մեջ՝ տալով նրան նոր հնչեղություն: Պարերի շարժումները փոխանցվում են «բանավոր ձևով», կարճ ժամանակաշրջանում մոռացության է մատնվում և որպես հետազոտման առարկա՝ դառնում անմատչելի: Նույնը վերաբերում է կատարողական պարային արվեստին:
2008 թվականին իրականացվելու են պարարվեստի զարգացմանը խթանող միջոցառումներ՝ Ազգային պարի փառատոն Շիրակի մարզում Հայաստանում գործող պարախմբերի մասնակցությամբ, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում պարարվեստին նվիրված սեմինարների, վարպետաց դասերի կազմակերպում Հայաստանում և սփյուռքում գործող պարախմբերի պարուսույցների համար, Հայ ավանդական պարերի ուսուցման հեռուստահաղորդաշար «Կաքավագիր»՝ հայ ավանդական պարերի հեռուստատեսային ուսուցման նպատակով։
Պետական աջակցությամբ իրականացվում են՝
◆Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» համույթի հիմնադրման 20-ամյակի առթիվ Ա. Բաբաջանյանի «Հերոսական բալլադ» պարային բեմադրությունը,
◆Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի հիմնադրման 70-ամյակի առթիվ նոր համերգային ծրագիրը,
◆Հայաստանի պարի պետական անսամբլի հիմնադրման 50-ամյակի առիթով ազգագրական պարերի շարի բեմադրությունը։
◆«Փոքրիկ Նանեներ» պարային համույթին
© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը,
տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով
օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի թույլտվությունը:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3: