ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Եվրախորհուրդ
2006 թ.
  1. Մշտական մասնակցություն է ապահովվել Եվրախորհրդի մշակույթի /CDCULT/, մշակութային ժառանգության /CDPAT/ և երիտասարդության /CDEJ/ հարցերով համա¬պատասխան ղեկավար-կոմիտեների պարբերական հան¬դի¬պում¬ներին:
  2. Եվրախորհրդի IV գլխավոր տնօրինության մշակույթի, մշակութային և բնական ժառանգության հարցերով տնօրինության կողմից իրականացվող "Կիևյան նախաձեռնություն" ծրագրի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ:
Մասնավորապես` տեղի է ունեցել.
  1. տնօրինության ղեկավար Ռ. Պալմերի այցը Հայաստան,
  2. Եվրախորհրդի IV գլխավոր տնօրինության մշակույթի, մշակութային և բնական ժառանգության հարցերով տնօրինության կողմից իրականացվող "Մշակութային ուղիներ" ծրագրի շրջանակներում Հայաստանի և եվրոպական մի քանի փորձագետների հանդիպում Լյուքսեմբուրգում` նվիրված "Մշակույթ և ժառանգություն ֆորում" հասարակական կազմակերպության կողմից ներկայացված "Գրքի ճանապարհ" ծրագրի նախնական ուսումնասիրությանը: մասնակցություն է ապահովվել.
  3. Ռումինիայի Բուխարեստ քաղաքում կայացած Եվրախորհրդի Կիևյան նախաձեռնության պաշտոնական բացման նախարարական կոնֆերանսին,
  4. Եվրախորհրդում կայացած Հայաստանի մշակութային քաղաքականության ազգային զեկույցի քննարկմանը նվիրված հերթական հանդիպմանը,
  5. Բելգրադում կայացած մշակութային համագործակցության և մշակութային երկխոսության հարցերին նվիրված կլոր սեղանին,
  6. Եվրախորհրդի կողմից Բելգրադում անցկացված "Մշակութային ու բնական ժառանգության ամրապնդումը որպես կայուն զարգացման գործոն» խորագրով սեմինարին,
  7. Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում կազմակերպված "Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մշակութային ինքնությունների ասպեկտները, համընդհանուր արժեքները և քաղաքացիությունը ներկայիս Եվրոպայում" խորագրով կոլոքվիումին:
2007թ.
Շարունակվել են աշխատանքները Եվրախորհրդի IV գլխավոր տնօրինության մշակույթի, մշակութային և բնական ժառանգության հարցերով տնօրինության կողմից իրականացվող "Կիևյան նախաձեռնության" "Գրքի ճանապարհ" ծրագրի շրջանակներում: Մասնավորապես սեպտեմբերի 3-6-ը տեղի է ունեցել եվրոպական փորձագետների այց Հայաստան: Ծրագիրը գործնական դարձնելու նպատակով լրամշակվել է "Գրքի ճանապարհ" ծրագիրը, տեղի է ունեցել ձևաչափի փոփոխություն:
ԵԽ և ERICarts կազմակերպության հետ համատեղ "Կոմպենդիում. մշակութային քաղաքականությունները և միըումները Եվրոպայում" ծրագրի շրջանակներում Հայաստանի պետական մշակութային քաղաքականության ներկայացման աշխատանքներին: Կազմվել է Հայաստանի մշակութային քաղաքականության համառոտ նկարագրությունը:
2008 թ.
Շարունակվելու են աշխատանքները Եվրախորհրդի "Կիևյան նախաձեռնության" ծրագրի շրջանակներում իրականացվող "Գրքի ճանապարհ" ծրագրով
Աջակցություն է ցուցաբերվելու ԵԽ-ի "Կոմպենդիումի" ծրագրին,
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: