ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Համագործակցություն
Մշակութային երկխոսությունը այսօր անհրաժեշտություն է բոլոր ժողովուրդների համար, քանի որ միայն առողջ համագործակցությամբ հնարավոր կլինի փրկել ու պահպանել մարդկության ստեղծած մշակութային ժառանգությունը, որ պատերազմների ու բռնությունների հետևանքով հաճախ ենթարկվում է ոչնչացման կամ անտարբերության պատճառով պարզապես տրվում մոռացության: Հայաստանը` իբրև հնագույն քաղաքակրթության օրրաններից մեկը, սկսած անհիշելի ժամանակներից, մշակութային բազմաթիվ շերտեր ունի, որոնց պահպանությունն այսօր ոչ միայն պետական, այլև համամարդկային խնդիր է և այդ իսկ պատճառով՝ պետության համագործակցությունը լայն շրջանակների հետ ուղղակի անհրաժեշտություն է: Դրա կողքին ներկայում էլ շարունակվում է մշակութային արարչագործությունը, որի հետաքրքրությունը ոչ միայն երկրի ազգային բնիկ տարրի` հայերի ստեղծագործությունն է, այլև նրա հետ միասին նույն հողի վրա ապրող բոլոր այն ազգերի, որոնք 100-200 տարի (ասորիներ, եզդիներ, քրդեր, ռուսներ, հույներ) կամ արդեն մի քանի տասնամյակ (ուկրաինացիներ, լեհեր, բելառուսներ, գերմանացիներ, վրացիներ, հրեաներ) Հայաստանը համարում են իրենց 2-րդ հայրենիքը: Այստեղ նույնպես պետությունը առանց համագործակցելու հասարակական լայն խավերի հետ՝ չի կարող լուծել մշակույթի զարգացման ու տարածման դժվարագույն խնդիրները։
ՀՀ մշակույթի նախարարությունը, լինելով պետության լիազորված մարմինը մշակույթի ոլորտում, իր գործունեության քաղաքականության իրականացման գլխավոր առանցքը համարում է շփումներն ու համագործակցությունը պետական, մասնավոր, հասարակական, միջազգային կազմակերպությունների հետ։
pantomime-sept-29
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: