ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
kamerata-24-feb
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
ԱՊՀ
2006 թ.

Համագործակցություն է իրականացվել ԱՊՀ Գործադիր կոմիտեի համապատասխան խորհուրդների և աշխատանքային ու փորձագիտական խմբերի շրջանակներում ապահովվել է մասնակցություն.

  1. ◆ ԱՊՀ շրջանակներում ընդունվող համաձայնագրերի, որոշումների և հայեցակարգերի մշակմանը
  2. ◆ Նեղոլորտային խորհուրդների և աշխատանքային խմբերի նիստերին
  3. ◆ ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության I համաժողովին /Մոսկվա/


2007 թ.

Շարունակվել են աշխատանքները.
ԱՊՀ նեղոլորտային խորհուրդներում/մասնավորապես Մշակութային համագործակցության խորհրդի/ և աշխատանքային խմբերում` ԱՊՀ շրջանակներում ընդունվող համաձայնագրերի, որոշումների և հայեցակարգերի մշակման ուղղությամբ:

Ակտիվ համագործակցություն է իրականացվել ԱՊՀ Հումանիտար համագործակցության խորհրդի ու Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի շրջանակներում: Հումանիտար համագործակցության խորհրդի ու Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը կոչված են իրենց գործունեությամբ նպաստելու ԱՊՀ-ում միասնական հումանիտար դաշտի ստեղծմանը:
Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ հոկտեմբերի 3-5-ը Երևանում կազմակերպվել է "Թարգմանությունը որպես մշակույթների փոխներգործության ձգողական դաշտ" խորագրով ԱՊՀ և բալթյան երկրների գրահրատարակիչների համաժողովը, որին մասնակցեց ավելի քան 80 մարդ:
Հիմնադրամի անմիջական մասնակցությամբ նոյեմբերի 11-12-ը Աստանայում մեկնարկեց ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության II համաժողովը:
zukerman-march-26
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: