ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
kamerata-24-feb
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Կինոարվեստ

Կինոարվեստի ոլորտում պետական քաղաքականության իրականացման հիմնական խնդիրներն են՝

◆կինոարտադրության պետական պատվերի և սուբսիդավորման մրցութային համակարգի ներդրումը,

◆կադրերի պատրաստման և վերապատրաստման ծրագրի իրականացումը,

◆ Հայաստանում «ցածրաբյուջե կինո» ֆիլմարվեստի զարգացումը (նվազագույն տեխնիկական կազմով առավելագույն գեղարվեստական որակի ստացում),

◆տարբեր երկրների կինոմիավորումների հետ համագործակցության ձևավորումը՝ համատեղ արտադրությամբ կինոնկարների ստեղծմամբ: (Հայկական կողմը կարող է ապահովել գրական հենք, նկարահանման վայրեր, մարդկային ռեսուրսներ, իսկ գործընկեր կազմակերպությունը՝ ֆինանսական-տեխնիկական մասը, շարունակել պետականորեն հովանավորել հայ ժողովրդի նկարագիրը լավագույնս ներկայացնող և գեղարվեստական բարձր արժանիքներ ունեցող ստեղծագործությունների էկրանավորումները),

◆կինոպրոդյուսերների դպրոցի ձևավորումը՝ նպատակային ծրագրի իրականացման միջոցով։

ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը և Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ»  կինոստուդիան: Բացի նշյալ ՊՈԱԿ-ներից՝ նախարարության տարեկան և միջնաժամկետ ծախսային ծրագրերի իրականացմանը մասնակցում են նաև Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը և Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիան։

«Պետական աջակցություն կինոնկարների արտադրությանը» ծրագրի շրջանակներում հատկացված միջոցներով տարեկան արտադրվում 2-3 խաղարկային, 3-4 մուլտիպլիկացիոն և 10-12 փաստավավերագրական կինոնկարներ։

«Պետական աջակցություն կինեմատոգրաֆիայի ոլորտում այլ ծառայություններին» ծրագիրն իր մեջ ներառում է «Աջակցություն կինոշուկաների և կինոփառատոների մասնակցությանը», «Աջակցություն կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանմանը» ենթածրագրերը։ 2008 թվականից իրականացվում է նաև «Վավերագրական ֆիլմերի թվայնացում» ծրագիրը։

Ներքին կինովարձույթի վերականգնման նպատակով «կինոթատրոններ անիվների վրա» ծրագրի իրականացմամբ հանրապետության տարբեր բնակավայրերում հաղորդակից են լինում հայկական կինոարվեստին։ 2007 թվականին սկսվել և 2008 թվականին շարունակվում է հայկական հետահայաց ֆիլմերի ցուցադրություններ ՀՀ մարզերում։

Նախարարությունում մշակվում են նաև երիտասարդ ստեղծագործական ներուժի հայտնաբերման և խրախուսման, կինոարվեստի բնագավառում պետական աջակցության դրամաշնորհային, կինոարվեստի կազմակերպությունների ժամանակակից սարքավորումներով հագեցման համալիր ծրագրեր։ Ամենամյա «Դեբյուտ» թեմատիկ դրամաշնորհի միջոցով երիտասարդ կինոգործիչներն իրականացնում են կինոնախագծեր։

Հայաստանում վերջին տարիներին պետական աջակցությամբ կազմակերպվում և արդեն ավանդական բնույթ են կրում «Ոսկե ծիրան», «Ես եմ», «Մանկապատանեկան ֆիլմերի» և «Կին»  կինոփառատոները, որոնք միջազգային ասպարեզում արդեն որոշակի ճանաչում և հեղինակություն են վայելում։

ՀՀ Կառավարության 2008 թվականի գործունեության միջոցառումների ծրագրում ընդգրկված է «Ազգային կինոնկարի մասին»  ՀՀ օրենքի նախագիծը, որը պետք է կարգավորի կինոարվեստի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն ու հիմնական ուղղությունները և կինոարվեստին պետական աջակցություն ցուցաբերելու կարգը և պայմանները:

daniel-melkonyan-march-3
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: