ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Երկկողմ
ՀՀ ԱԳՆ-ի հետ համատեղ 2005-2007թթ. ընթացքում նախապատրաստվել են ավելի քան 40 միջկառավարական, միջգերատեսչական երկկողմ միջազգային պայմանագրեր, գործնական ծրագրեր և հուշագրեր /Քուվեյթի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Բահրեյնի, Ուկրաինայի, Վրաստանի, Ռումինիայի, Գերմանիայի, Տաջիկստանի, Լիտվայի, Լեհաստանի, և այլ երկրների հետ/, որոնց մի մասը /Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Տաջիկստանի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Լատվիայի Հանրապետության հետ/ ստորագրվել են:

Միջազգային փաստաթղթերի շրջանակներում և ուղիղ կապերի արդյունքում իրականացվող համագործակցության շնորհիվ տեղի են ունեցել պաշտոնական պատվիրակությունների այցեր արտերկրներ /Գերմանիա, Ճապոնիա, Թայլանդ, Բելառուս, ԿԻպրոս/ և հակառակը /Իրանից, ՇարԺայի Արաբական Էմիրությունից, Լատվիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Բելառուսից/, մասնագետների, արվեստի գործիչների և խմբերի փոխանակումներ, փորձագիտական խմբերի այցեր /Իտալիայից, Իրանից, Եվրոպայի խորհրդից, Եգիպտոս, Իրան/, երաժշտական, թատերական խմբերի և անհատ կատարողների հյուրախաղեր /ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Կանադայում, Լիբանանում, Գերմանիայում, Թուրքիայում, Կորեայում/, ցուցահանդեսների կազմակերպում արտերկրներում /Սիրիայում, Շարժայում, Բելառուսում/ և Հայաստանում /Իրանից, Բելառուսից, Իտալիայից/, մասնակցություն միջազգային երաժշտական, թատերական և կինոփառատոնների և մրցույթների /Գերմանիայում, Հոլանդիայում, ՌԴ-ում, Ուկրաինայում, Իրանում, Թուրքիայում, Կանադայում/, միջազգային կոնֆերանսների:

Ստորագրված փաստաթղթերի շրջանակներում անց են կացվում մշակույթի օրեր և տարիներ , Հայաստանի և արտերկրների միջև իրականացվում են մշակութային փոխանակումներ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3: